Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել երրորդ երկրում

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և առաջարկել հանդիպում անցկացնել, հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահ Բայդենը վերահաստատել է իր նպատակը՝ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել՝ ԱՄՆ շահերին համապատասխան, և առաջարկել է առաջիկա ամիսներին գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ՝ ներառյալ ռազմավարական կայունության և զենքի վերահսկման շուրջ երկխոսության շարունակումը՝ հիմք ընդունելով Նոր մեկնարկ պայմանագրի երկարաձգումը:

Բացի այդ, Բայդենը մտահոգություն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների ներկայության մեծացման կապակցությամբ՝ շեշտելով այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սատարելու Միացյալ Նահանգների «անսասան հանձնառությունը»: ԱՄՆ նախագահը «Ռուսաստանին կոչ է արել լիցքաթափել լարվածությունը»:

Նախագահ Բայդենը նաև ասել է Պուտինին, որ Վաշինգտոնը վճռականորեն կպաշտպանի իր շահերը կիբերհարձակումների և ընտրություններին միջամտելու դեպքում: