Արցախը կորցնելու հիմնական մեղավորները նախկիններն են. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Արցախի պատերազմում պարտության, տարածքների մի մասի կորստի հիմնական մեղավոր է համարում նախկինում պետությունը թալանածներին, իսկ ներկայիս իշխանությանը մեղավոր է համարում նրանում, որ 2.5 տարում չի կարողացել բեկել ուժերի հարաբերակցությունը՝ հակառակորդի նկատմամբ:  Ալեքսանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գործող իշխանությանը դավաճանության մեջ մեղադրողներին:

«Մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել պետության թալանով, բանակի թալանով: Այդ մարդկանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ ծաղրում են ՀՀ վարչապետին՝ զինվորներին թարմ միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պահում: Եփած ցորենով երևի պիտի պահե՞ր»,-ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց նաև, թե 2018-ին ԱԺ-ում վարչապետ ընտրվելու ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում: «Ի՞նչ պետք է դրանից հետո տեղի ունենար, եթե ոչ պատերազմ, եթե նա փաստացի կտակել էր փակուղում գտնվող գործընթաց»,-ասաց Ալեքսանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի վերջո Արցախի մի մասը կորցնելու, զոհեր ունենալու համար մեղավորը ո՞վ է՝ նա ասաց. «Բնականաբար, հիմնական մեղքի բաժինն այն մարդկանցն է, ովքեր 25 տարի շարունակ առանց խղճի խայթի թալանել են: Ներկայի իշխանությունը մեղավոր է նրանում, որ 2.5 տարում չի կարողացել բեկել ուժերի այն հարաբերակցությունը, որը ձևավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»:

Մանրամասները՝ տեսանյութում: