Հացադուլ հայտարարած Ալեքսեյ Նավալնիին գաղութի ղեկավարությունը սպառնում է, որ ստիպողաբար կկերակրեն

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը պատիժ է կրում Վլադիմիրի շրջանի գաղութներից մեկում, տեղափոխվել է բժշկական ստորաբաժանումից, Twitter- ում հայտնում են նրա կողմնակիցները: Նրանց խոսքով՝ գաղութի ղեկավարությունը սպառնացել է ուժով կերակրել քաղաքական գործչին:

«Տեսնելով հացադուլի լրջությունը՝ ղեկավարությունն ամեն օր սպառնում է սկսել ստիպողաբար կերակրել։ Ընդ որում, Ալեքսեյին բժշկական ստորաբաժանումից տեղափոխել են։ Նրա մոտ այդպես էլ բժիշկ չեն թողնում»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հացադուլ հայտարարելուց հետո նա 8 կգ նիհարել է։

Հիշեցնենք, որ բանտարկության ընթացքում Ալեքսեյ Նավալնիի մոտ առաջացել են առողջական խնդիրներ, և նա հայտարարել է հացադուլ։ Այնուհետև բժիշկները նրա մոտ երկու ճողվածք են հայտնաբերել։