Համարձակություն չունեցան. Զուրաբիշվիլին` տապալված բանակցությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը համարձակություն ու տղամարդկություն չունեցան` զիջումների գնալ ու համաձայնել Եվրամիության առաջարկներին, որոնք կօգնեին հաղթահարել քաղաքական ճգնաժամը։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես գալու ընթացքում, գրում է aliq.ge-ն:

«Կառավարությունը համարձակություն չուներ որոշ «դետալներից» վեր դասել երկրի կայունությունը և ժողովրդավարական առաջընթացը, Եվրոպայի հետ ակտիվ համագործակցությունը: Ընդդիմությունն էլ չհամարձակվեց դրսի շանտաժից ու ճնշումից ազատվել, հարգել իրենց ընտրողներին և ընտրել բազմակուսակցական խորհրդարան վերադառնալու քաղաքական ուղին»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա կարծիքով՝ հաշվի առնելով անվտանգության բազմաթիվ  մարտահրավերները, որոնք առաջ է բերել COVID-19 համաճարակը, քաղաքական պառակտումները, բևեռացումը և «սառեցված» պետությունից դուրս գալու անկարողությունը դառնում են էլ ավելի անհասկանալի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը ՝ իշխանությունների և ընդդիմության միջև բանակցային գործընթացում միջնորդի ջանքերի համար` համոզմունք հայտնելով, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի հատուկ ներկայացուցչի առաջարկած համաձայնագրի տարբերակը կօգնի կողմերին հասնել «պրագմատիկ և հավասարակշռված փոխզիջման»:

Հիշեցնենք Վրաստանում քաղաքական ճգնաժամն արդեն մի քանի ամսական է: 2020-ի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանի նիստերին  գալիս է 60 ընդդիմադիր պատգամավորից միայն 6-ը: Ընդդիմությունը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները, շարունակում է պահանջել նոր քվեարկություն: Իշխանությունն էլ նրանց մեղադրանքները համարում է անհիմն, ասում, որ  նոր ընտրությունների հարցը մեկընդմիշտ փակված է: