Փաշինյան-Պուտին հանդիպումը կլուծի՞ գերիների հարցը․ փորձագետները մատնանշում են ՀՀ վարչապետի սխալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցով նպատակ ուներ ամրապնդել իր դիրքերն ու Հայաստանի ներքաղաքական դաշտի խաղացողներին ցույց տալ, որ վայելում է Պուտինի աջակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում: Ապրիլի 7-ին Կրելում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումն այսպես է գնահատում քաղաքագետ Արա Պապյանը:

Փաշինյանի և Պուտինի հանդիպումը տևել է 3․5 ժամ: Հայաստանի վարչապետը Մոսկվայում հերթական անգամ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդիրը՝ շեշտելով, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի մասին նշված է նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթում: Փաշինյանը նաև խոսել է Արցախի կարգավիճակի մասին, սակայն ընդգծենք, որ նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական Մոսկվան հայտարարել է՝ այս պահին դրա ժամանակը չէ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, գոհ է Պուտինի հետ զրույցից:

Երևանում փորձագիտական շրջանակները տարակուսած են՝ ի՞նչն է գոհացրել Փաշինյանին: Արա Պապյանը նկատում է՝ գերիների հարցը, ճիշտ է, Փաշինյանը հնչեցրել է, բայց Հայաստանն այլևս հաղթաթուղթ չունի: Ասում է՝ այս խնդրի մասին պետք էր խոսել այն ժամանակ, երբ դեռ Լաչինն ու Քարվաճառը հայկական վերահսկողության տակ էին:

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կշարունակվի համարվել ներքաղաքական զարգացումների զսպման մեխանիզմ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի վարչապետը հանդիպումներ չի ունեցել ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, կարծում է Արա Պապյանը:

Փաշինյանի թիմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքները դրական է գնահատում՝ շեշտելով, որ այն ունի հստակ ձեռքբերումներ:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով էլ՝ Հայաստանի սուվերենությունը թուլացել է, և այս պայմաններում բարդ է ասել, որ այս հանդիպումը հայկական կողմի համար ինչ-որ առումով շահավետ էր: Քաղաքագետը նկատում է՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում դիվանագիտական սխալներ է թույլ տվել, ինչը ստվերել է գերիների խնդիրը:

Փաշինյանը, ըստ Ստեփան Գրիգորյանի, շատ զգուշավոր է խոսել Արցախյան հիմնահարցի չլուծված լինելու մասին և խոսք անգամ չի ասել ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ աշխատանքները վերսկսելու առնչությամբ:

Ուշագրավ է, որ Պուտինը Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ շփումներ է ունենում իշխանության համար պայքարող հիմնական խաղացողների հետ: Ռուսաստանի նախագահը, մինչ Փաշինյանի հետ հանդիպումը, թեև ոչ դեմ առ դեմ, բայց ըստ մամուլի հրապարակումների՝ մեկ ժամանոց զրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Երևանում քաղաքագետներն այն կարծիքին են, որ Հայաստանում պրոռուսական իշխանությունն ու նույնքան պրոռուսական ընդդիմությունը, մասնավորապես՝ Քոչարյանը, ցանկանում են հաճոյանալ Մոսկվային:

Փաշինյան-Պուտին հանդիպումից ակնկալվող կարևորագույն արդյունքը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձն է: Սրա հետ մեկտեղ՝ նաև ռուսական մամուլն է փաստում, որ հայ գերիների վերադարձի հարցում լուրջ առաջխաղացում այս պահին չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան