Հայաստանը դասվել է բանտարկյալների ցածր թիվ ունեցող երկրների շարքում․ SPACE

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Ըստ Եվրոպայի խորհրդի ամենամյա քրեական վիճակագրության (SPACE) զեկույցի՝ Հայաստանը դասվել է բանտարկյալների ցածր թիվ ունեցող երկրների շարքում։

Այսպես՝ նշվում է, որ Հայաստանում 100 000 մարդու հաշվով կա 75 բանտարկյալ, ինչը զգալիորեն ցածր է եվրոպական միջինից՝ 103.2:

Համաձայն զեկույցի՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2,959,694 բնակչի հաշվով Հայաստանում դատապարտյալների ընդհանուր թիվը եղել է 2221 մարդ , որոնց թվում հատուկ կատեգորիայի 8 բանտարկյալ է եղել:

Ընդ որում, բացի այդ,  Հայաստանը դասվել է բանտարկյալների թվի ամենամեծ նվազում գրանցած երկրների շարքում։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև բանտարկված կանանց։ Նշվում է, որ ՀՀ-ում մինչև 3 տարեկան երեխաներին թույլատրվում է գտնվել մոր մոտ, սակայն նշվում է, որ 69 կին բանտարկյալներից և ոչ մեկի հետ չկա մինչև 3 տարեկան երեխա։

Զեկույցում նաև ներկայացված է , որ Հայաստանում 20 և ավելի տարվա ազատազրկման են դատապարտված դատապարտյալների 10,8 տոկոսը, իսկ 1 տարուց պակաս ազատազրկման՝ 0,8 տոկոսը։

Տեղկացվում է նաև, որ ՀՀ-ում կա 155 օտարերկրյա բանտարկյալ, որոնցից 6-ը ԵՄ անդամ երկրների քաղաքացիներ են։

Զեկույցում նաև նշվում է, որ մարդկանց քրեական պատասխանատվության են ենթարկում 14-16 տարեկանից։

2019թ. քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բյուջեն կազմել է 16,160,449 եվրո: Մեկ դատապարտյալի միջին օրական ծախսը կազմել է 18.8 եվրո, ինչը զգալի աճ է 2018թ. 13.5 եվրոյի համեմատ, բայց զգալիորեն ցածր է եվրոպական միջինից՝ 64.4 եվրո։