Մինչև ապրիլի 19-ը ԱՄՆ-ում բոլոր չափահաս անձինք կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ․ Բայդեն

Լուրեր

13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Բոլորը

Մինչեւ ապրիլի 19-ը ԱՄՆ-ում բոլոր չափահաս անձինք կարող են ստանալ պատվաստումներ ընդդեմ կորոնավիրուսի: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Ձայնը այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը: Սա նշանակում է, որ պլանը կատարվում է մայիսի 1-ին նախատեսված ժամկետից երկու շաբաթ ավելի շուտ:

Ըստ նախագահի, ԱՄՆ-ում ամեն օր պատվաստման է ենթարկվում մոտ երեք միլիոն մարդ: «Աշխարհում առաջին երկիրն ենք, որտեղ լիովին պատվաստվել է մոտ 62 միլիոն մարդ», ասում է նա:

Պատվաստանյութերը նաեւ իրենց հատկացնելու այլ երկրներից իրականացվող ճնշումների տակ Բայդենը Գեյլ Սմիթին նշանակել է քովիդ 19-ի դեմ համաշխարհային առումով իրականացվող աշխատանքներում իր վարչակազմի համակարգողի պաշտոնում: Վերջինս հաճախ է հանդես եկել պատվաստանյութերի հավելյալ չափաբաժիններն այլ երկրներ ուղարկելու կոչերով:

Չնայած ցածր ու միջին եկամուտներ ունեցող մեծաթիվ երկրներ են սկսել COVAX ծրագրի ներքո ստանալ պատվաստանյութեր Չինաստանից, փորձագետներն ասում են, թե ԱՄՆ-ը կարող է ավելին անել, քան ավելցուկ չափաբաժիններն արտասահման առաքելը:

Վերլուծաբան Ստիվըն Մորիսոնի խոսքերով, Միացյալ Նահանգները կարող է օգնել հզորացնելու արտադրության ծավալները, կարող է կարգ ու կանոն հաստատել պատվաստանյութի շուկաներում, որտեղ այս պահին, նրա խոսքերով, տիրում է քաոսային իրավիճակ:

Նախագահ Բայդենը, որը ժամանակ առ ժամանակ այցելում է պատվաստումներ իրականացնող կլինիկաներ, իր վարչակազմի աշխատակիցների հետ փորձում է թերահավատ անձանց վստահեցնել պատվաստանյութերի կարեւորության մասին: Այստեղ պատվաստումներին թերահավատությամբ է նայում բնակչության քսան տոկոսը: Երկիր, որտեղ մեկ օրում գրանցվում է մոտ վաթսուն հազար նոր վարակակիր:

Սակայն գոհացուցիչն այն է, որ ինչպես Սպիտակ տունն է տեղեկացնում, ԱՄՆ-ում մարդկանց քառասուն տոկոսն արդեն ստացել է պատվաստման առնվազն առաջին ներարկումը: Լիովին պատվաստվել է մոտ քսան միլիոն ամերիկացի: