Քոչարյանին արդարացնելու որոշումը զրո է․ մենք գիտենք, չէ՞, դու ինչ ես արել, դու ես պատասխանատուն. Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

–Տիկի՛ն Ալեքսանյան, դատարանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին և իր նախկին ենթականերին։ Մինչ այդ էլ ՍԴ-ն էր հակասահմանադրական ճանաչել 300․1 հոդվածը։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը։

-Գիտեք, ինձ համար՝ որպես քաղաքացու, սովորական մարդու, զրո նշանակություն ունի դատարանի որոշումը։ Ես նայում եմ մարդկանց, որոնք տուժել են։ Շատ լավ հիշում եմ այդ օրը, ես ականատես եմ եղել շատ բաների, և թե հայաստանյան չկայացած դատարաններն ինչ որոշում են կայացնում, ինչ որոշումներով և ազդեցություններով, դա ոչինչ չի ասում։ Ուղղակի ցավալի են շատ տուժողների ընտանիքների տառապանքները, այն սպասումները, հավատն ու վստահությունն այս իշխանության հանդեպ, որոնք զուր էին։

-Այս որոշման տակ՝ Քոչարյանին արդարացնելու, իշխանության ձեռքը տեսնո՞ւմ եք։

–Անկասկած՝ ինչպե՞ս կարող եմ չտեսնել։ Ես կարծում եմ, որ համաձայնությունների արդյունքում է սա կայացվել։ Սա քաղաքական որոշում է՝ համաձայնություններ են ձեռք բերվել արդարացնելու։ Ես ամենաքիչը սպասում էի արդարացնելը, բայց արդարացրին։ Սրա վկայությունն այն է, որ օրեր են անցել, և մի տեղից մի ձայն չես լսում՝ պատասխանատվության զրո նշաններ են։

-Եթե իշխանությունն արձագանքի, այդպիսով չի՞ նշանակի, որ ցույց են տալիս իրենց միտվածությունը՝ պատժելու Քոչարյանին և վերջինիս կողմնակիցներին, դա հիմք կտա պնդելու, որ իշխանությունը հետապնդում էր, իսկ հիմա դժգոհում է դատարանից։

-Ո՛չ, եթե վարչապետն ասում էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է․․․ իսկ Քոչարյանին պե՛տք է պատժել։ Իսկ ո՞վ է ասել, որ չպետք է պատժել․ ո՞վ էր պատասխանատուն Մարտի 1-ի իրադարձությունների համար, ո՞վ էր երկրի նախագահը, ո՞վ էր գերագույն գլխավոր հրամանատարը, ո՞վ էր բանակը բերում, ո՞վ էր ոստիկանության ցուցումներ տալիս՝ ամենուր ֆաշիստական գործողություններ կատարելու։

Մարդկանց հետապնդում էին, խոշտանգում, բանտերում անգամ շարունակում էին խոշտանգումները, դատարաններին ծնկի էին բերում նախագահ Քոչարյանի առաջ, բոլոր բերման ենթարկվածներին կալանքի սանկցիաներ էին տալիս։ Ես ասեմ՝ հենց այդ ժամանակ դատական համակարգը շատ տուժեց։ Ես երբեք չեմ մոռանա Մարտի 1-ի օրերը, և հիմա այդ ի՞նչ որոշում պետք է մեզ ասի, որ ոչինչ չենք տեսել և չենք լսել, չգիտենք՝ ով էր այդ ժամանակ նախագահը։ Թող հրաժարվի, որ ինքն էր այդ օրերին նախագահը։ Պատասխանատվության որևէ զգացում չունի այդ մարդը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան