Պուտինը հայտարարել է՝ ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառությունը կվերականգվի մոտ ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.04.2021 | 17:51ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներում Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան վերականգնել ապրանքաշրջանառության ծավալները, որը նվազել է համաճարակի ժամանակաշրջանում։
«Մենք ունենք զգալի ապրանքաշրջանառություն: Միևնույն ժամանակ, անցած տարվա ընթացքում տարբեր պատճառներով և, առաջին հերթին, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, մենք նկատում ենք որոշակի անկում: Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալները, այլ նաև առաջ շարժվել»,- հայտարարել է Պուտինը։