Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ընդհանրապես բոյկոտի արտահերթ ընտրությունները․ Արտակ Զաքարյան

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը տարածաշրջանին ու Հայաստանին վերաբերող հարցեր չեն քննարկվելու։ Այս կարծիքին է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պարզաբանեց՝ եռակողմ երկու հայտարարություններից հետո այդ հարցերն արդեն ինքնուրույն լուծում է Ռուսաստանը։

Ըստ Զաքարյանի՝ Փաշինյանն ինքն է խնդրել, նախաձեռնել այս հանդիպումը, և այնտեղ փորձելու է լուծել անձնական խնդիրներ։

«Մարդը հիմա էլ իր անձնականի մասին է մտածում, և նույնիսկ պատրաստ է իր անձնականի համար գնալ, խնդրել դաշնակից երկրի ղեկավարին»,- նշեց Զաքարյանը։

Ինչ վերաբերում է ընտրություններին, Արտակ Զաքարյանը կարծում է, որ Փաշինյանն այս ընտրությունների մասին հայտարարել է՝ ժամանակ շահելու, թիմում վերանայումներ անելու, մարդկանց կարևոր խնդիրներից շեղելու համար։ Ասում է՝ ընտրությունների մասին միայն ֆեյսբուքյան գրառումը բավարար չէ, և իշխանությունը կարող է գնալ ավանտյուրայի՝ հրաժարվել այդ ընտրությունները կազմակերպելուց, եթե հասկանա, որ պարտվելու է։

Զաքարյանի խոսքով՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ն ընդհանրապես բոյկոտի արտահերթ ընտրությունները, քանի որ, ըստ քաղաքական գործչի, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընտրությունների գնալը կնշանակի պետության վերջնական կործանում։

«Այսօր մենք խնդիր ունենք երկիրը առողջացնելու, այս վիճակից դուրս բերելու։ Դա հնարավոր է անել առանց Նիկոլի, և առանց նիկոլիզմի։ Նիկոլիզմի հետ գնալ մի ճանապարհով կամ նրա հետևից, թեկուզ ընդդիմադիր կեցվածքով, նշանակում է՝ լեգիտիմացնել ակնհայտ դավաճանություններ, որոնք տեղի են ունեցել մեր շահերի դեմ, մեր քաղաքացիների դեմ, մեր երկրի դեմ, մեր դաշնակիցների դեմ»,- ասում է Զաքարյանը։

ՀՀԿ-ական գործիչը բացատրում է, որ եթե նույնիսկ չմասնակցեն ընտրություններին, միևնույն է՝ կողքից նայողի դերում չեն լինելու։ Նրա խոսքով՝ տարբեր ձևերով կարող են մասնակցել քաղաքական կյանքին։