Պեսկովը մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել երկկողմ օրակարգը, ինտեգրացիոն գործընթացներն ու Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության համատեղ իրականացումը, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստիին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը ՀՀ վարչապետի հետ հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմից ստացել է՝ ՌԴ ներսում կիրառվող, այլ ոչ թե արտահանման համար նախատեսված նշագրումով «Իսկանդեր» համակարգերի հրթիռներ գտնելու վերաբերյալ զեկույց, ասել է․ «Հրթիռի մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, չունեմ տեղեկություն»։

Անդրադառնալով ՀՀ ղեկավարի հետ քննարկման թեմաներին, Պեսկովը նշել է՝ կլինի երկկողմ օրակարգ։ «Մենք ունենք ակտիվ միջկառավարական հանձնաժողով, Օվերչուկը ՝ փոխվարչապետը, մեր կողմից համանախագահ է: Իհարկե, կքննարկվի նաև ինտեգրման գործընթացները, քանի որ մենք ունենք սերտ տնտեսական համագործակցություն Հայաստանի հետ ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ ԵվրԱզԷՍ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եվ, իհարկե, ինչպես են իրականացվում Ղարաբաղի վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարությունները, և թե ինչպես է տարածաշրջանում բարելավվում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում, ապաշրջափակումը և նմանատիպ այլ հարցեր»,- հայտնել է Պեսկովը։

 

Տաթև Ֆռանգյան