Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը, դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը. Արա Բաբլոյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0:

Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանը գնում է դեպի սուպերվարչապետության՝ Անվտանգության խորհրդի կազմից դուրս թողնելով Ազգային ժողովի նախագահին և ՀՀ նախագահին:

«Սա անթույլատրելի է, մենք դեմ ենք քվեարկելու»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Գործընկերոջը շարունակեց «Ելք»-ի մեկ այլ պատգամավոր՝ Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ  Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը պետության դեմքն են, ապա ասաց՝ նրանք նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշը, զինանշանը. «Պետք  չէ էդ մարդկանց զրկել պատասխանատվությունից, Ազգային անվտանգության խորհուրդը հատուկ իրավիճակների համար է, ֆորսմաժորային իրավիճակների համար: Նախագիծը ներկյացնողներն անգամ չեն պատկերացնում, թե այդ մարմինն ինչի համար է»:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ շեշտեց՝ թեև իրենց մտահոգություններն արդեն հայտնել են, սակայն գտնում են՝ երկիրը պետք է ունենա Անվտանգության խորհուրդ, ուստի նախագծին կողմ կքվեարկեն:

«Ելք» խմբակցության պատգամավորների պնդումներին հակադարձեց անձամբ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հորդորելով Ազգային ժողովին Սահմանադրությամբ տրված կարգավիճակը չիջեցնել:

«Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք  վերահսկողական իրավիճակ կառավարության գործունեության վրա: Մենք չենք կարող գնալ, մաս կազմել այդ գործունեությանը, որը պետք է մենք վերահսկենք: Իջեցնելով ազգային ժողովի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան