Ռուս-թուրքական նոր գործարք․ Անկարան կարող է Մոսկվայի հետ տիեզերական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիան առաջիկայում կարող է Ռուսաստանի հետ տիեզերական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Այս մասին ՏՍԱՍ-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Հուսեյն Յըլդըրըմը։

«Մեր երկկողմ հարաբերությունները երկրների, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ մեր նպատակներին համահունչ են։ Հաշվի առնելով, որ մենք աշխատում ենք տարբեր երկրների հետ համագործակցության ընդհանուր պայմանների ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի, առաջիկայում պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել»,- ասել է Յըլդըրըմը։

Նա հավելել է, որ տիեզերքի նվաճումը շատ դժվար ու թանկարժեք աշխատանք է, որը պահանջում է տեխնոլոգիաներ, ուստի միջազգային համագործակցությունն այդ ոլորտում կարևոր դերակատարում ունի։

«Միջազգային ասպարեզում մեր նպատակն ամուր գործընկերային հարաբերությունների հաստատումն է տարածաշրջանային գործընկերների, մեր հարևանների հետ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք տիեզերական գործունեության մեծ հնարավորություններ ունենք շատ ոլորտներում։ Մենք ենթադրում ենք, որ կարող ենք առաջ շարժվել ավելի արագ, եթե կարողանանք գործընկերային հարաբերություններ կառուցել՝ հիմնված փոխադարձ համագործակցության սկզբունքի վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա նաև հիշեցրել է թուրքական տիեզերական ծրագրի մասին․ Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ մասին հայտարարել էր այս տարվա փետրվարին։

Հավելենք՝ փետրվարի 10-ին էլ «Ռոսկոսմոսից» ՏԱՍՍ-ին հաղորդել էին, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ աշխատանքներ են տանում տիեզերական ոլորտում համագործակցության զարգացման երկկողմ միջկառավարական համաձայնագրի պատրաստման շուրջ։ Բացի այդ, «Ռոսկոսմոսը» Թուրքիայից սպասում է կոնկրետ առաջարկներ տիեզերական ոլորտի համագործակցության շուրջ, այդ թվում՝ իրենց տիեզերագնացին տիեզերք ուղարկելու շրջանակում։

Հուսեյն Յըլդըրըմը, միաժամանակ, հայտնել է, որ մտադիր է հանդիպել «Ռոկոսմոսի» տնօրեն Դմիտրի Ռոգոզինին՝ տիեզերական ոլորտում Անկարայի ու Մոսկվայի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու համար։

Էմմա Չոբանյան