Բիշքեկի դատարանը կալանքի տակ է թողել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ապրիլի 2-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը երկու ամսով երկարացրել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այսպիսով, Աթամբաևն անազատության մեջ կմնա մինչև հունիսի 7-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

2020 թվականի հունիսին Աթամբաևը, որը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին, մեղավոր է ճանաչվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման գործով կոռուպցիայի մեջ և դատապարտվել 11 տարի և երկու ամիս ազատազրկման: Ղրղզստանի պատիժների կատարման պետական ծառայության նախագահ Կալիբեկ Կաչկինալիևը նույն գործով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել նաև Աթամբաևի ունեցվածքը բռնագանձելու և նրան պետական կոչումներից ու պարգևներից զրկելու մասին:

2020-ի նոյեմբերի վերջին Ղրղզստանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել Աթամբաևի դատավճիռը և նրա գործը վերանայելու համար ուղարկել է Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարան: Հունվարի 4-ին Աթամբաևը տեղափոխվել էր հիվանդանոցային տիպի գաղութ՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Տաթև Ֆռանգյան