Շշով զինված տղամարդը փորձել է ներխուժել Ելիսեյան պալատ․ Փարիզի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Փարիզի քրեական ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են սկսել՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայր մուտք գործելու փորձի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 3 մարդ։ Նրանք մեղադրվում են «զենքի կիրառմամբ բռնության ակտ կիրառելու փորձի մեջ», հայտնել են դատախազությունից։ Համաձայն հետաքննության ընթացքից լավատեղյակ աղբյուրի տեղեկությունների՝ գլխավոր կասկածյալը ծագումով բելառուս, 33-ամյա նկարիչ Ալեքսեյ Կուզմիչն է։ Instagram-ի իր էջում նա ուղերձ էր հղել Ֆրանսիայի առաջնորդին, որում հայտարարել էր, որ «հեղափոխություն կատարելու ժամանակը եկել է»։

Փարիզի դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվել է ևս երկու անձ՝ տղամարդ և կին, որոնք դեպքի վայրում նկարահանումներ են իրականացրել։ Նրանց ազգությունը չի նշվում: Հաղորդվում է, որ լուսանկարչին ուղարկել են Փարիզի հոգեբուժարաններից մեկը։

Ավելի վաղ Փարիզի ոստիկանությունից հայտնել են, որ ապրիլի 1-ին վառվող կտորով շշով զինված մի տղամարդ փորձել է ներխուժել Ելիսեյան պալատի բակ: Նրան նկատել են, երբ նա բարձրացել է ցանկապատի վրայով: Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտարարել է, որ չէր պատրաստվում որևէ բռնի գործողության դիմել:

Տաթև Ֆռանգյան