Համաշխարհային ուսումնասիրություն՝ հղի կանանց վրա համաճարակի ազդեցության վերաբերյալ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ամերիկայի Ձայնը գրում է, համաձայն նոր ուսումնասիրության՝ նորածինների մահացությունը, արտարգանդային հղիությունները և մայրական մահացությունները աճել են համաճարակի ընթացքում, այն պատճառով, որ կանայք կրճատել են բժշկական հետազոտությունների հաճախականությունը:

Մարտին ծնված փոքրիկ Մալեքը մեկ ամսական էլ չկա: Նրա մայրը՝ Շերգինը հղիացել էր համաճարակի ընթացքում: Շատ այլ կանանց նման նրան խորհուրդ էին տվել խուսափել հիվանդանոց հաճախակի այցելություններից և պահպանել վարակից խուսափելու համար բոլոր կանոնները:: Այդուհանդերձ օգոստոսին նա վարակվել էր COVID-19-ով: Շերգինը ամիսներ շարունակ անհանգստացել է, վախենալով որ վիրուսը կարող էր վնասել իր դեռ չծնված երեխային:

«Դպրոցները պետք է վերաբացվեին, իսկ ես մեկ ամիս անկողնային հսկողության տակ էի: Ամուսինս ստիպված էր հոգ տանել թե իմ և թե մեր մյուս երկու երեխաների մասին: Ապա, երբ հաստատվեց, որ վարակվել էի կորոնավիրուսով, շատ անհանգիստ էի, թե ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ երեխայի համար: Անընդհատ մտածում է, իսկ եթե այս, իսկ եթե այն»:

Լոնդոնում Սուրբ Ջորջի անվան հիվանդանոցի մանկաբարձ Ասմա Խալիլը այն բժիշկների թիմից է, ովքեր ուսումնասիրում էին կորոնավիրուսի ազդեցությունը հղի կանանց և նրանց երեխաների վրա:

«Մենք ընդգրկել ենք ավելի քան վեց միլիոն հղի կանանց 40 ուսումնասիրություններ աշխարհի 17 երկրներից և համեմատել ենք նրանց հղիության արդյունքները COVID-19 համաճարակի ընթացքում համաճարակի նախորդ ժամանակահատվածի հետ»:

Զեկույցում ասվում է, որ մահացած ծնունդների թիվն աճել է գրեթե մեկ երրորդով: Հղիության ընթացքում մահացած կանանց թիվը նույնպես աճել է գրեթե մեկ երրորդով:

Այն կանանց թիվը, ովքեր արտարգանդային հղիության համար արտակարգ իրավիճակների կարիք ունեին, համաճարակի ընթացքում վեց անգամ բարձր է եղել, քան նախորդ տարի:

Lancet բժշկական ամսագրում վերջերս հրապարակված ուսումնասիրությունը նաև հաղորդում է սթրես և անհանգստություն ունեցող կանանց թվի զգալի աճի մասին:

Խալիլն ասում է, որ մահացած ծնունդների և հղիների մահացության պատճառը COVID-19-ով վարակվելով չի պայմանավարոված, այլ ինչպես նա է նկարագրում, դրա անուղղակի վնասի արդյունքն է:

Ամբողջ աշխարհում սահմանափակումները նշանակում են, որ կանայք ժամանակին չեն գնում հիվանդանոցներ ստուգումների:

Ցանկացած խնդիր հնարավոր չէր շուտ հայտնաբերել և լուծել ավելի փոքր միջամտությունների միջոցով, օրինակ, արտարգանդային հղիությունները հասան այն կետին, երբ շտապ վիրահատություններ պահանջվեցին:

Խալիլի խոսքերով, առայժմ չկան հետազոտություններ, որոնք վիրուսը կապում են նորածինների շրջանում գրանցվող մտավոր խնդիրների հետ, ինչը «լավ նշան է», հավելում է նա: