Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Նորանշանակ դեսպանն ասել է, որ ուրախ է ներկայացնել Միացյալ Թագավորությունը Հայաստանում, և ինքն ու իր թիմն ակնկալում են սերտ համագործակցություն՝ ի նպաստ ՄԹ-Հայաստան հարաբերությունների խորացման և ամրապնդման:

Դեսպանը Հայաստանի նախագահին է փոխանցել Նորին Մեծություն Թագուհու ողջույնները:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ջոն Գալագերին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Կարևորելով փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործումը՝ նախագահ Սարգսյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, մասնավորապես նշել են տնտեսության, գիտության, կրթության, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրները կարող են միասին աշխատել նաև միջազգային մարտահրավերների, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: