ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողվե՞լ է․ Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը հակասում են միմյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Երևանը Արցախյան պատերազմի վերսկսման պատճառների շարքում դիտարկում է նաև ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահության ձևաչափի ձախողումը: Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ ԱԺ հանձնաժողովի նիստում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը:

Հայաստանին պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի Արցախի կարգավիճակի ճանաչման գործընթացը, շեշտեց Արա Այվազյանը: Ստեփանակերտում, սակայն, համամիտ չեն Երևանից հնչող տեսակետների հետ: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում շեշտում է՝ այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն իսկապես աշխատել է, և համանախագահների աշխատանքի շնորհիվ է, որ խաղաղություն ու կայունություն է պահպանվել:

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր կարողությունները չի սպառել: Ուշագրավ է, սակայն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին հրաժարվել էր հանդիպել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների հետ:

Ստեփանակերտում կարծում են նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն հարթակն է, որտեղ պետք է շարունակվի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Արցախի ԱԳ նախարարը, այնուամենայնիվ, ուղիղ տեքստով չի մեկնաբանում, թե ինչով է պայմանավորված իր և Արա Այվազյանի դիրքորոշումների հակասությունը:

Արա Այվազյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ, ի դեպ, ասելիք չունի Հայաստանի ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա այսօր լրագրողների հարցերին չպատասխանելու օր էր հայտարարել:

Ադրբեջանը խախտել է համանախագահների կողմից մշակած ուժի և սպառնալիքի չկիրառման սկզբունքը, շեշտում է «Իմ քայլից» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ու նշում՝ ինչ են անում համանախագաները, որ զսպեն ադրբեջանական ագրեսիան:

Իշխանական պատգամավորի տեսակետին հակադարձում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ե՞րբ է սուր քննադատություններ հնչեցրել, որ հայկական կողմն այժմ դժգոհում է դրա բացակայությունից:

Թևան Պողոսյանն ասում է՝ պաշտոնական Երևանը, թիրախավորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հերթական անգամ փորձում է իր մեղավորությունն և թերացումը վերագրել այլ ինստիտուտների: Հիշեցնենք՝ Արա Այվազյանը նախորդ տարի նոյեմբերին էլ հայտարարել էր, որ պատերազմի պատճառը հայկական դիվանագիտության ձախողումը չէ:

Տաթևիկ Հարյապետյանը, մանրամասնելով իշխանության դիրքորոշումը, հայտարարում է, որ պաշտոնական Երևանը ԱԳ նախարարի մակարդակով շեշտում է՝ պետք է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի արդյունավետությունը: Իշխանական պատգամավորն ընդգծում է, որ հայկական կողմի համար շարունակում է օրակարգային մնալ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը, և Երևանում խնդրի կարգավորումը պատկերացնում են համանախագահության ձևաչափով: Հարցին՝ արդյո՞ք Երևանից հնչող դժգոհություններով չի արձանագրվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ, Տաթևիկ Հայրապետյանն ասաց՝ Հայաստանը ցանկանում է, որ համանախագահությունն իր գործիքակազմը լիարժեք կիրառի:

Երևանում հույս ունեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահող երկրներն Ադրբեջանին կբերեն բանակցային սեղանի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան