Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.03.2021 | 15:17Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ: