Պատերազմից ի վեր պարբերաբար խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու իրավունքը․Արմինե Սադիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
Բոլորը

«Կան խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն. պատերազմից անցել է վեց ամիս, բայց այդ խնդիրները դեռևս լուծում չեն ստացել: Պաշտպանական գերատեսչությունը դեռևս չունի հայեցակարգային մոտեցում, չունի ռազմավարություն, թե ինչպես լուծել ԶՈւ, զինծառայողների և պատերազմից տուժածների խնդիրները»,- այս մասին «Պատերազմին մասնակցած զինծառայողների և նրանց հարազատների ոտնահարված իրավունքները. ահազանգում են իրավապաշտպանները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

«Պատերազմից ի վեր պարբերաբար խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու իրավունքը»,- ընդգծեց Սադիկյանը:

Նա նաև անդրադարձավ սոցիալական խնդիրներին. «Կան սոցիալական ծրագրեր, որ գործի են դրվել, բայց քաղաքացիները չեն կարողանում օգտվել, քանի որ, օրինակ, անձնագրերը կորել են պատերազմական գործողությունների ժամանակ: Վիրավորում ստացած զինծառայողներ կան, որոնք փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից»:

Սադիկյանը նաև ընդգծեց, որ առողջական վիճակի մասին բժշկական զննության հետ կապված խնդիրները եղել և մնում են ամենասուր խնդիրներից մեկը, որ դրսևորվել է նաև պատերազմական գործողությունների ժամանակ, երբ առանց պատշաճ հետազոտության քաղաքացիներ են զորակոչվել:

Մանրամասները՝ տեսանյութում: