Ծաղրի եք ենթարկում իրավական պետությունը. կուզեի՞ք՝ Ձեր պես դատավոր դատեր Ձեզ. Պողոսյանը՝ դատավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե, փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազությունում մի դատախազ չկա, որ գա ու այսօրվա դատական նիստին ՀՀ անունից հանդես գա։ «Մինչ այդ տպավորություն էր, թե դատախազությունում դատախազ չի մնացել, կռիվ են անում, որ գան այս դատական նիստին մեղադրանք պաշտպանեն»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ինքն այսօր չի եկել դատական նիստի, քանի որ ՍԴ որոշումից հետո իր դատավարական կարգավիճակը դադարեցված է։ «Չկա այս գործով օրինական մեղադրանք, չկա ամբաստանյալ, չկա նաև ամբաստանյալի պաշտպան, ես էսօր եկել էի կոնկրետ որոշում ստանայի Ձեզանից ու հեռանայի, հարգելի դատարան»,- նշեց Խաչատուրովի փաստաբանը։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանի համար ՍԴ որոշումը փրկության ճյուղ է եղել։

«Շեղվում եք քննարկվող հարցից», – միջամտեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք անում, Դուք Ձեզ կողքից տեսե՞լ եք, դուք կուզենա՞ք Ձեզ դատի Ձեր նման դատավորը: Դուք ծաղրի եք ենթարկում իրավական պետությունը»,- հունից դուրս եկավ Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: