«Հաստիքային» ընթերականերին օգտագործելու փոխարեն կսկսեն դատավարական գործողություններն ավելի շատ տեսաձայնագրել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը խորհրդարանին առաջարկում է էապես կրճատել ընթերակաների մասնակցությունը դատավարական գործընթացներին: Այս նպատակով ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ նիստում, իսկ վաղն առավոտյան կդրվի քվեարկության:

Ընթերակայի ինստիտուտը դատավարական գործընթացներում ներդրվել է դեռևս չորս դար առաջ՝ եկեղեցական օրենսգրքերով՝ ինկվիզիցիայի դատավարությունների շրջանում: Դատավարական գործընթացներում ընթերակայի առկայության իմաստը՝ եթե զերծ մնանք իրավական խուճուճ ձևակերպումներից, այն է, որ քրեական հետապնդման ենթարկվող անձը պաշտպանված լինի, որպեզի իրավապահները նրա դեմ «գործ չսարքեն»: Մի խոսքով, դարեր շարունակ, դեռևս ինկվիզիցիայի շրջանում ակնհայտ է եղել, որ մարդկանց դատելու լիազորություն ունեցող անձինք, ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով, այդ թվում նաև անձնական դրդապատճառներով, կարող են չարաշահել իրենց իրավասությունները:

Արդյունքում ներդրվել է ընթերակայի ինստիտուտը, այն է դատավարական գործընթացում ներգրավվել են մի քանի անաչառ՝ հետապնդման ելքով չշահագրգռված անձանց, որոնք հասատատել են հետապնդում իրականացնողների գործողությունների փաստագրումները: Օրինակ, հետևել են խուզարկությանը և հաստատել, որ հետապնդում իրականացնողը արձանագրում է եղելությունը:

Հայկական իրականության մեջ ընթերակայի ինստիտուտը վաղուց վերածվել է հիմնականում ձևական մի գործընթացի: Մասնավորապես, հետաքննության մարմիններում, օրինակ՝ ոստիկանությունում կամ քննչական մարմիններում գոյություն ունեն «հաստիքով» ընթերականեր, որպիսին հանդես են գալիս ոստիկանության բաժնի կամ քննչական մարմնի հարևանությամբ գործունեություն ծավալող անձինք: Օրինակ, եթե ոստիկանության բաժիններում կազմված խուզարկության արձանագրությունները ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ դրանց տակ, որպես ընթերակա ստորագրած անձինք կամ հարևանությամբ առևտրով զբաղվող, հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ են: Իհարկե երբեմն նաև դեպքեր են հանդիպում, երբ ոստիկանության աշխատակիցներ են որպես ընթերակա հանդես գալիս, քանի որ գործող օրենսդրությունը նրանց չի արգելում այդ անել:

Փաստաբանները երկու տասնամյակից ավել է ապարդյուն բարձրաձայնում են այս խնդրի վերաբերյալ: Հատկապես վերջին տարիներին իրավաբանները պահանջում են ձևական ընթերակաների փոխարեն քննչական գործողություններում պարտադիր կիրառել տեսաձայնագրում և համապատասխան տեսագրությունները կցել քրեական գործի նյութերին:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող վերը նշված փոփոխություններով, կարելի է ասել, որ հենց այդ մոտեցումն է կյանքի կոչվում: Այսինքն, մի կողմից հստակեցվում են հետաքննության կամ քննչական մարմնի կողմից տեսաձայնագրություն իրականացնելու հետ կապված խնդիրները, մյուս կողմից՝ քննչական մի շարք գործընթացներում ընթերակայի մասնակցության պահանջն իսպառ հանվում է: Մասնավորապես, ՀՀ ՔԴՕ 188 պրիմ 1 հոդվածում առաջարկվում է ավելացնել 5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «Քննիչը, հետաքննության մարմինը ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի և սույն օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված նամակագրության առգրավմանն ու զննմանը»:

Ասել է թե՝ քրեական գործի նյութերում առկա փաստերի զննության, հեռախոսազանգերի վերծանումների կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունների ուսումնասիրության համար, այլևս ընթերակայի մասնակցություն չի պահանջվի: Իսկ ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատակիցներին որպես ընթերակա ներգրավելուն, վերը նշված օրինագծով ՀՀ ՔԴՕ 81-րդ հոդվածի 1-ին կետն առաջարկվում է լրացնել այսպիսի նախադասությամբ. «Ընթերակա չեն կարող հրավիրվել հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցներից»:

Կարող ենք արձանագրել, որ նշված օրինագծով «հաստիքային» ընթերակաների խնդրին մասնակի է լուծում տրվում: Բանն այն է, որ օրինագծով առաջարկվում է ՀՀ ՔԴՕ 94 հոդվածը լրացնել 3.1 կետով, որով սահմանվում է. «Միևնույն անձը մեկ ամսվա ընթացքում միևնույն գործով կարող է ներգրավվել որպես ընթերակա ոչ ավել, քան երկու անգամ»: Այլ կերպ ասած՝ հետաքննության և նախաքննության մարմիններին կարգելվի կոնկրետ քրգործի շրջանակներում միևնույն «հաստիքային» ընթերականերին օգտագործել: Բայց միևնույն ժամանակ քննիչները և հետաքննիչները կշարունակեն միևնույն անձանց տարբեր քրգործերում որպես ընթերակա ներգրավել:

Այսպիսով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող այս փոփոխություններով խնդիրն ամբողջությամբ չի լուծվում:

Ի դեպ, օրինագծի ընդունումից հետո, դրա կիրառումն ապահովելու նպատակով՝ քննչական մարմիններին տեսաձայնագրման հատուկ տեխնիկայով ապահովելու համար, համապատասխան գերատեսչություններին պետք է լրացուցիչ հատկացվի 16 միլիոն 200 հազար դրամ:

 

Վահագն Հովակիմյան