ԱՄՆ-ը անհանգստացած է Չինաստանի ու Իրանի միջև գործընկերային հարաբերություններով
Քաղաքականություն
29.03.2021 | 11:22ԱՄՆ անհանգստացած է Չինաստանի ու Իրանի միջև գործընկերային հարաբերություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Shafaq news-ը։
ԱՄՆ ղեկավարին խնդրել են մեկնաբանել «Պեկինի ու Թեհրանի միջև ծնվող գործընկերությունը»։ Վերջինս պատասխանել է, որ «երկար տարիներ շարունակ անհանգստացած է դրանով»։
Ավելի վաղ Իրանն ու Չինաստանը 25 տարի ժամկետով համապարփակ համագործակցության պայմանագիր են կնքել։ Համագործակցությունը ներառում է տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության մասին համաձայնագիր։
Տաթև Ֆռանգյան