Որևէ նախարար ժեկի պետ չէ և պիտի պատասխանատվություն կրի ասածների համար. Արկադի Խաչատրյանը՝ Քերոբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնատար անձինքն պետք է լինեն շատ ավելի պատասխանատու, նրանց խոսքը պետք է լինի հիմնավորված, և դրա համար պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումներին, այդ թվում՝ 10 տոկոս տնտեսական աճի, տնտեսության վերականգնված լինելու վերաբերյալ, ապա որևէ նախարար ԺԷԿ-ի պետ չէ և պիտի պատասխանատվություն կրի իր ասածների համար»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը՝ հավելելով, որ նկատի ունի նաև Քերոբյանի հայտարարությունն այն մասին, որ երկնիշ տնտեսական աճը շարունակում է մնալ որպես թիրախ:

Պատգամավորի խոսքով՝ երկարաժամկետ առումով երկնիշ տնտեսական աճը պետք է լինի թիրախ, բայց պետք է հասկանալ, որ դրա համար օբյեկտիվ պայմաններ պետք է ստեղծել. «Այսինքն՝ կապիտալ ծախսեր, ներդրումների ներգրավում և պոտենցիալի վերականգնում պետք է իրականացնել, իսկ դրա համար այսօր ինչ լուրջ քայլեր էլ ձեռնարկվեն, ժամանակ է պետք, որ դրանք արտացոլվեն տնտեսության ցուցանիշների մեջ: Նախընտրական փուլում այսպիսի հայտարարությունները կարող են կեղծ սպասումներ ձևավորել հանրության շրջանում, իսկ դա ընդունելի չէ»:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ անցած տարվա ընթացքում տնտեսական աճի պոտենցիալն այնքան էր մաշված, որ միանգամից այդպիսի աճ ապահովելը, հաշվի առնելով նաև պրոֆեսիոնալ գնահատականները, գրեթե անհնար է: «Այն ժամանակ ասում էին, որ դա կա՛մ ռոմանտիկ հայտարարություն է, կա՛մ անտեղյակություն:

Էկոնոմիկայի նախարարությունում աշխատում են նաև շատ պրոֆեսիոնալ և հայրենասեր մարդիկ, բայց պաշտոնյաների խոսքը պետք է լինի հիմնավորված»,- նշեց ԼՀԿ պատգամավորը: