Սլովակիան հատկացրել է պետական կրթաթոշակ. կարող են դիմել նաև ՀՀ  քաղաքացիները. ԿԳՄՍՆ

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ՝ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով +421 907 551 404 հեռախոսահամարին։

Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենի իմացությունը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական և մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ ս.թ․ սեպտեմբերի 2-ից 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։

Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարարության Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված կրթաթոշակին առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։