Թուրքիայի պաշտպանության նախարարը անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին. գրում է ermenihaber-ը:

Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում  է հայտնվում: «Պետք է շատ լավ հասկացվի, որ առանց տեղեկույթի կարծիք չի լինում: Եվ Նրանք, որոնք կարծիք են հայտնում և առաջ են քաշում պնդումներ, նախ պետք է տեղեկացված լինեն տվայլ հարցից»,- ասել է նա:

Կրկնելով Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար արտաբերվող նույնաբովանդակ մտքեր՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել, քննարկել ու պատմել են և շարունակելու են պատմել:

Աքարը, պնդելով, որ ԱՄՆ-ի ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, բոլոր մտավորականներին, այդ թվում ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել՝ իրենց նեղություն քաշեն և  ուսումնասիրեն արխիվները:

Այնուհետև Աքարը լրագրողներին պատմել է ԱՄՆ ազգային արխիվից 1603 էջանոց զեկույցից մի հատված. «1919թ.  ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդը զինվորականներից և քաղաքացիական անձանցից բաղկացած մոտ 50 հոգանոց պատվիրակությամբ Թուրքիա է եկել և այստեղ 58 օր ուսումնասիրություններ արել: Դրա արդյունքում կազմված զեկույցում նշվել է, որ այստեղ որևէ ցեղասպանություն չի եղել և երկու կողմերը (թուրքերն ու հայերը-խմբ.) շատ ծանր վիշտ են ունեցել»:

Թեմայով հետաքրքրվողներին թուրք նախարարը խորհուրդ է տվել ուսումնասիրել ամերիկյան արխիվները: «Մասնավորապես ամերիկացիները դա պիտի տեսնեն: Այդ զեկույցի էության և ամփոփման մեջ կարող են հստակ տեսնել, որ  թուրքերը և հայերը մինչև այդ օրը 500 տարի միասին խաղաղության մեջ են ապրել և եթե արտաքին ազդեցություն չլիներ ևս 500 տարի կարող էին ապրել»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: