Այս մեխանիզմները թույլ են տալիս միջամտել դատավորի աշխատանքին․ սա անթույլատրելի է․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
Բոլորը

ՀՀ կառավարությունը հեղինակել է «Դատական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը», որով Բարձրագույն դատական խորհրդին լիազորություն է տրվում դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ իրականացնելու։

«Այս բարեփոխումների հեղինակները չեն պատկերացնում, որ դատաիրավական բարեփոխումները դատական օրենսգրքում փոփոխություններով չեն պայմանավորված»,- «ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին» թեմայով առցանց քննարկման ընթացքում հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ՀՀ ԱԺ-ն ընդունում է հակասահմանադրական օրենք, ու ամենևին չի նշանակում, որ եթե կոլեգիալ մարմին է, ուրեմն խորհրդարանը նման իրավունք ունի:

«Մենք արդեն երկար ժամանակ չարչարվում ենք այն պարզագույն հանգամանքի վրա, որոնք իրենք շատ են սիրում ասել՝ իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներին էլ է պարզ, որ նման ռեսուրսներ նման պարզագույն խնդիրների վրա ծախսել նպատակահարմար չէ»,- նշեց Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ փոխանակ նորմերը հստակեցնենք, միջոցներ ծախսենք, մեխանիզմներ մշակենք դատավորների մասնագիտական որակները բարձրացնելու համար, զբաղված ենք այսպիսի փոփոխություններով:

«Դատավորը դատավոր է. ինչի՞ մասին է խոսքը: Սա ակնհայտ տրիվիալ հարց է, որ նման խնդիրներով պետական ապարատը չպետք է զբաղվի: Ուրիշ բանուգործ չկա՞: Դատական համակարգն այնպիսի ավերածության է ենթարկվում, որ ում էլ նշանակեն դատավոր, ուզած-չուզած կախված վիճակում է լինելու: Մեխանիզմներն այնպես են մշակված, որ հաջորդ իշխանությունը կգա, թե մյուսը կգա, որևէ նշանակություն չունի, այս մեխանիզմները թույլ են տալիս ցանկացած պահի միջամտել դատավորի կողմից քննվող գործին, դատական աշխատանքին, ինչը անթույլատրելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում: