Ասում եք՝ ոստիկանությունը վարչապետի միակ հենարանն է, գնում ենք ընտրության, կտեսնենք՝ հենարանը որն է. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն անդրադարձավ ոստիկանության աշխատակցիների աշխատավարձը գրեթե 100 տոկոսով բարձրացնելու  կառավարության որոշմանը։

«Կարծում եմ՝ շատ ոլորտներում կա աշխատավարձերի քաղաքականության բարեփոխումների ցանկություն, բայց դա պետք է զուգակցվի հնարավորությունների հետ։

Տեսեք՝ դուք ասում եք ոստիկանությունը միակ հենարանն է, ժամանակին ասում էիք ֆեյքերն են միակ հենարան։ Գնում ենք հիմա ընտրությունների, կտեսնենք՝ միակ հենարանը որն է, արդյո՞ք ժողովուրդը վստահություն տածում է այս կառավարության նկատմամբ, թե՞ ոչ։

Մենք գտնում ենք, որ, այո, պետք է պետական համակարգում աշխատանքը լինի արդարացի վարձատրվող։ Եվ բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի հանարավորությունների առկայության, կոռուպցիայի որոշակի նվազեցման պարագայում նաև համահունչ վարձատրության համակարգեր լինեն»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ինչպես փրկարարների, բուժաշխատողների ու զինծառայողների, այնպես էլ ոստիկանների աշխատավարձերն են բարձրանում։

Մանրամասները՝ տեսանյութում: