Ծիծաղելի էր նախարարի բացատրությունը, թե երեխաներն իմացել են՝ վարչապետն է գալիս, վազել են գյուղամեջ. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

«Կարևոր եմ համարում օրենքի նախագծի ընդունումը, որով ցմահ ազատազրկում է սահմանվում պետական դավաճանության համար»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով անցած քառօրյայում ընդունված նախագծերին։

Պատգամավորի խոսքով, նախագծի ընդունումը հատկապես կարևոր է, քանի որ, իր կարծիքով, Արցախյան վերջին պատերազմից հետո մի օր ՀՀ անկախ դատարանը իրավական գնահատական է տալու տեղի ունեցածին, և բոլոր մեղավորները ստանալու են իրենց պատիժը։

«Երկրորդ նախաձեռնությունը Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծն է, որով զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված պատիժները խստացվում են։ Սա ես համարվում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ, որն ուղղված է խոսի ազատության դեմ, ՀՀ-ում ազատ խոսքը լռեցնելու դեմ։ Եթե ուզում են վիրավորանքին ու զրպարտությանը վերջ դնել, ապա Նիկոլ Փաշինյանը դա կարող է անել երկու րոպեում՝ իշխանական ֆեյք ինդուստրիան փակելով։ Այդ դեպքում Հայաստանում շնչելը կդառնա ավելի ազատ»,- նշեց պատգամավորը։

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իշխանությունը ևս մեկ նախագիծ է բերելու, որով քրեականացվելու է պաշտոնյային վիրավորելը. «Ինչը արդեն բացարձակ տոտալիտար համակարգի հաստատում կլինի՝ խոսքի ազատության առումով, և Հայաստանը կհայտնվի Հյուսիսային Կորեայի հետ նույն հարթության վրա։ Ես դիմել եմ միջազգային կառույցներին, և ինձ համար առնվազն զարմանալի կլինի, որ նրանք այս նախագծին չարձագանքեն»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին տեղի ունենալիք արտահերթ ընտրություններին գնալու են փակ համամասնական համակարգով, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով և այն, բնականաբար, գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։

«Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա այստեղ խաղն իշխանության դաշտում է, իրենք են սահմանել այդ կանոնները։ Մենք մասնակցելու ենք ընտրություններին, մեզ համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և անկախ, և ընտրությունների ժամանակ որևէ վարչական ռեսուրս չկիրառվի։ Մեզ համար շատ կարևոր է, որ ընտրությունները լինեն ազատ և արդար, իսկ ընտրակարգը որոշելու է իշխանությունը»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ օրինական ճանապարհը արտահերթ ընրություններն են:

Մեզ համար կարևոր է, որ իշխանությունը վարչական ռեսուրս չկիրառի, ինչի նախանշանները մենք տեսանք նախօրեին, երբ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջնագիծ էին բերվել դպրոցականներ, և իմքայլականների ու ԿԳՄՍ նախարարի մեկնաբանությունը, թե երեխաներն իմացել են՝ վարչապետն է գալիս, վազել են գյուղամեջ, ուղղակի ծիծաղելի է»,- նշեց Զոհրաբյանը: