Թիրախավորում են՝ դավաճան, խելառ․ հանգստացե՛ք, հայելու մեջ նայեք՝ ինչո՞ւ այս խայտառակ վիճակում հայտնվեցինք․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ

-Վարչապետ դառնալու առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանին մեղադրել են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու մեջ։ Ո՞ւմ է աջակցելու Ռուսաստանն արտահերթ ընտրություններում, արդյո՞ք Կրեմլը կցանկանա ազատվել Հայաստանի այս իշխանությունից՝ խաղադրույք կատարելով որևէ թեկնածու օգտին։

-Ռուսերենից թարգմանած միանգամից ասեմ՝ եթե պինդ նստած քար է, տակը ջուր չի մտնում։ Դա մեզանից է կախված։ Եթե մենք նկատում ենք նման ցանկություններ, դրանց թիրախները պետք է արհամարհենք։ Ո՛չ թե պիտի մտածենք՝ Մոսկվան ում կուզենա տեսնել վարչապետի պաշտոնում, այլ՝ Մոսկվան պիտի հստակ իմանա, եթե որևէ մեկին ուզեցավ, դա ակնհայտորեն էն գլխից մերժված է։ Մոսկվայի գործը չէ, թե Հայաստանն ով կղեկավարի։ Հայաստանի որևէ իրական ղեկավար երբեք Ռուսաստանի հետ հարաբերություններ չի փչացնի՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը չէր փչացնում։ Այլ խնդիր է՝ նա Ռուսաստանին հաճո քայլեր անո՞ւմ էր անհրաժեշտ խորությամբ, թե՝ ոչ։ Պետք էլ չէր, որ աներ։ Նրա խնդիրը Հայաստանին հաճո քայլեր անելն է՝ չհակադրվելով Ռուսաստանին։ ՌԴ-ում կան որոշակի մտածողությամբ մարդիկ և ծառայություններ, որոնք գտնում են՝ Հայաստանն իրենց համար տարածք է, ֆորպոստ է։ Գիտենք չէ՞ որն է ֆորպոստը․ հարվածն առաջինը իր վրա ընդունող և հետագայում վերացող տարածք, որը պահում է՝ մինչև հասնեն ուժերը։ Ռուսական պետությունը դրա կարիքը չունի, և եթե նրա ղեկավարի պահվածքին հետևենք, նա կոնֆլիկտ չի տեսնում իր և ՀՀ-ի ղեկավարի մեջ և ամեն պատեհ առիթով դրա մասին խոսում է։ Այստեղ կան մարդիկ, ասում են՝ պետք է խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ես չեմ հասկանում՝ դուք ՌԴ-ի տեղն ինչո՞ւ եք մռմռում։

ՌԴ-ն կորոշի՝ խորացնի, թե՝ ոչ։ Ոմանց թվում է՝ եթե ՌԴ-ի փեշի տակ մտնենք, կապրենք։ Էս մարդիկ շատ միամիտ են։ Կարծում են՝ Խորհրդային Միությունը դեռ կա և ՀՀ-ն ընդհանուր պետության տարածք է։ Լսե՛ք ՌԴ-ն դարդուցավ չունի, պիտի ՀՀ-ի սոցիալական հարցերը հոգա, պրոբլեմ չունի, պիտի ՀՀ-ի տնտեսությունը զարգացնի՞։ Կարևորն այն է, որ այս ընտրություններն օրինական լինեն, մեծամասնության թեկնածուն իրավունք է ստանում ՀՀ-ում իշխանությունն իրացնելու։ Հաջորդ ընտրություններում մենք կհասկանանք՝ ճի՞շտ ենք արել, թե՝ չէ, նորի՞ն ընտրենք, թե՝ նույնին թողնենք։ Սա մեզ միավորող հարց պիտի չդիտարկենք, հիմա էլ ինչ-որ մարդիկ խրամատներ են փորում-մտնում, խորացնում են․․․ Վե՛րջ տվեք էս ամենին, սա թեթևսոլիկ խոսակցություն է։ Մեր ժողովրդին պետք է ասել՝ դուք եք մեր պետության տերը, դուք եք ճիշտ վարվում, կամ սխալ։ Չքանդվե՛ց աշխարհը, չվերացա՛վ Հայաստանն այս ընտրությունով։ Այս ընտրությունը պետք է համերաշխություն հաստատի։ Մենք դեռ չենք վերլուծել՝ ինչո՞ւ այս խայտառակ վիճակում հայտնվեցինք, և բոլոր նրանք, ովքեր մեղավոր են իրենց սխալ քաղաքականությամբ, սխալ մտածողությամբ, թիրախ են ընտրել, ասում են՝ դավաճան, խելառ։ Ա՛յ մարդ, հանգստացե՛ք, էդ բոլորը մենք տեսնում ենք։ Մի հատ Ձեզ հայելու մեջ նայեք և հասկացե՛ք, պետք է հետևություն անենք՝ ինչո՞ւ այս խայտառակ վիճակում հայտնվեցինք։

-Այս ընտրարշավում Արցախի հարցն ինչպե՞ս է քննարկվելու։ 1994 թվականից ի վեր, երբ Հայաստանը հաղթողի դիրքերում էր, քաղաքական ուժերին ավելի հեշտ էր բարձրագոչ խոսել, հիմա պարտությունից հետո ենք գալիս ընտրական փուլ և ի՞նչ կարող են խոսել քաղաքական ուժերը, Արցախի հարցով ինչպիսի՞ լուծումներ կարող են դրվել սեղանին։

-Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը անհեռատես քաղաքականությամբ այս խնդիրը փակուղի են մտցրել։ Մենք հիմա դրա պտուղները քաղում ենք։ Այսօրվա մեր անփորձ իշխանություններն ամենադառը դասը կրեցին այդ պատճառով։ Եթե փորձենք հետ գնալ, երևի թե պետք է խոսք գնա այն մասին, որ էթնիկական զտումներ Ղարաբաղի տարածքում պիտի բացառվեն և պետք է մտածենք՝ ինչպես ենք անում, որպեսզի Արցախի նախկին սահմանները՝ ինքնավար մարզի մասշտաբով, առնվազն վերականգնվեն։ Ղարաբաղի կարգավիճակը, հիմա պնդել, թե ինչպիսին է, նշանակում է՝ փակել խոսակցությունը։ Սա շատ նուրբ խնդիր է։ Մենք պետք է ձգտենք, որ Ղարաբաղը դառնա բանակցային սուբյեկտ՝ ինքը մասնակցի իր ճակատագրի քննարկմանը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այն աստիճանի են այլասերել այս հարցը, այնպիսի այլանդակ իրավիճակ են ստեղծել, որ հիմա հետ գնալ ու նորմալ, քաղաքակիրթ լուծումներ գտնելն ահագին դժվարացել է, բայց անելանելի չէ ։

-Դուք Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունը տվեցիք, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք գրանցվեց այս պարտությունը։ Բացի այդ՝ արդյո՞ք նրա դիավանագիտության պարտությունը չէր այն, որ գործը գնաց պատերազմի։

-Ես նորից եմ ասում՝ նրանք այդ պատերազմն արդեն ստեղծել էին։ Ժողովուրդը Փաշինյանին բերեց իշխանության, եթե այդ երկուսով ընդունեին Փաշինյանին, գուցե այս պատերազմը չլիներ։ Նրանք երկուսուկես տարի իրենց ուժերը ներդրեցին՝ խարխլելու օրինական իշխանությունը, որը փորձ չուներ, որը շատ սխալներ է թույլ տվել և շարունակում է։ Դրանք դնենք մի կողմ։ Ամբողջ շրջապատով և ռեսուրսներով նրանք ամեն ինչ անում էին՝ ցույց տալու Ադրբեջանին, որ Հայաստանը խարխլված է, Հայաստանի իշխանությունը թույլ է, Հայաստանի վրա կարելի է հարձակվել։ Նրանց համար այս պատերազմը փրկօղակ էր, որը չի ստացվելու։ Չի ներվելու իրենց այն, ինչ արել են Հայաստանի գլխին։ Կոռուպցիայի մեջ թաղեցին պետությունը և քաղաքական համակարգը՝ դիմազրկելով բանակը, նրանք են դա արել, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Նա չի հասցրել երկուսուկես տարում այդ բոլորը վերացնել և բանակը հզորացնել, չէր էլ կարող։ Պետք է բարձրաձայնենք՝ ովքեր են այս խայտառակ իրավիճակի հեղինակները և բոլորն ուզում են մեզ նորից էս վիճակի մեջ գցեն։ Հիշո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին ինչի մեջ մեղադրեցին՝ թող չստորագրեր, Ստեփանակերտն էլ վերցնին, և այդ մարդն ուզում է վարչապետ դառնալ Հայաստանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան