ՀՀ նախագահը ստորագրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող օրենքների փաթեթը
Քաղաքականություն
25.03.2021 | 19:12Հանրապետության նախագահը մարտի 24-ին ստորագրել է «Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, որի մեջ ընդգրկված օրենքներով կանոնակարգվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և սնանկության վարույթների հետ կապված հարաբերությունները: