Վարչապետի առաջնորդությամբ առավել շատ ձայներ կարող ենք ստանալ. Հայկ Գևորգյանը՝ ՔՊ ցուցակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Այն, որ պետք է ընտրակարգը փոխվի 100 տոկոս համամասնականի, հայտարարել ենք դեռ 2018թ, և փորձել ենք այդ օրենսդրական փոփոխությունն անցկացնել, բայց մի քանի ձայնով այդ նախաձեռնությունը տապալվել է: Դա մեր խոստումն է հասարակությանը, և պետք է իրականացնենք, եթե ժաանակի մեջ տեղավորվենք»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը:

«Մեր թիմի շատ անդամներ ցանկություն ունեն, որ ռեյտինգային համակարգը մնա, որովհետև այդպես մենք ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն կունենանք, բայց մենք գնում ենք մեր խոստման հետևից»,- ասաց պատգամավորը:

Քաղաքական դաշտում կա պրակտիկա, որ ընտրությունների ժամանակ ցուկակը գլխավորողը լինում է տվյալ ուժի ղեկավարը, արդեն ասվում է, որ ՔՊ ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, այլ անձ չկա՞, որը կարող է գլխավորել ցուցակը, ինչո՞ւ է շարունակվում մեկ անձի շուրջ հավաքվելու պրակտիկան: Անդրադառնալով այս հարցերին՝ Հայկ Գևորգյանը նշեց, որ դա արդարացված է. «Ցանկացած ուժ որդեգրում է այնպիսի ռազմավարություն, որ կարողանա հնարավորինս շատ ձայներ հավաքել, և ակնհայտ է, որ վարչապետի առաջնորդությամբ առավել շատ ձայներ կարող ենք ստանալ, այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում»:

Մանրամասները՝ տեսանյութում: