Ծառուկյանին հնարավոր չէ հնազանդեցնել. Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հասկանալի դարձավ, որ բախումները բացառելու ճանապարհը ընտրությունների գնալն է: Դրա համար անհրաժեշտ մի քանի միլիարդը պետությունը կհայթայթի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների ֆինանսավորման վերաբերյալ հարցին:

Մելքումյանի խոսքով՝ վարչապետի և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև եղել է նախնական պայմանավորվածություն, իսկ կպահպանվեն այդ պայմանավորվածությունները, թե ոչ, պարզ կլինի ապրիլի վերջին:

Անդրադառնալով հարցին, թե միգուցե Նիկոլ Փաշինյանը գնացել է այս քայլին, որ ջլատի «17+»-ի շարժումը և հնազանդեցնի Գագիկ Ծառուկյանին, Մելքումյանը պատասխանեց. «՞Ինչ հնազանդեցնելու մասին է խոսքը, դա ի՞նչ ժանրի մոտեցում է: Ծառուկյանին հնազանդեցնել հնարավոր չէ…Եթե քաղաքական պայմանավորվածությունները չպահպանվեն, ապա լուրջ խնդիրներ կլինեն, ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, բայց ես ենթադրում եմ՝ ընտրությունները լինելու են»:

Պատգամավորը նաև նշեց, որ իրենց խմբակցությունը շարունակելու է գործել «Հայրենիքի փրկության շարժման» հետ. «Մենք զուգահեռ գնում ենք 17-ի ձևաչափով, որպեսզի եթե որևէ պայմանավորվածություն խախտվի և ֆորսմաժորային իրավիճակներ լինեն, ընդդիմությունը կարողանա քայլեր ձեռնարկել: Մենք «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափի շարժման մեջ ենք և որևէ նոր բան չի քննարկվել, ես մարտի 28-ի հանրահավաքին մասնակցելու եմ, բայց մենք չենք քննարկել, որ կիրակի օրվա հանրահավաքին գնալու ենք, թե ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում: