Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Հյուսիսային Կորեան այսօր  երկու բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան որոշ ժամանակ առաջ երկու բալիստիկ հրթիռ է արձակել: Մենք հաստատում ենք, որ դրանք ընկել են մեր երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս», – ասել է նա:

Ըստ Սուգայի՝ «հրթիռների արձակումը, որն իրականացվել է վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի և Ճապոնիայի անվտանգության համար, ինչպես նաև խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը»:

Ճապոնիայի վարչապետը հանձնարարել է ամեն ջանք գործադրել ԿԺԴՀ կողմից իրականացված փորձարկումների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև նավերի և օդանավերի անվտանգությունը հաստատելու համար:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հայտնել էր, որ հրթիռի թռիչքային ուղին չի անցել Ճապոնիայի վրայով: Այնուամենայնիվ, առափնյա պահպանությունը հատուկ նախազգուշացում է տվել Ճապոնական ծովում գտնվող ձկնորսական նավերին:

Վերջին անգամ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռներ էր արձակել անցյալ տարվա մարտին:

 

Տաթև Ֆռանգյան