ԱՀԿ-ն կանխատեսում է Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

Եվրոպայի բազմաթիվ երկրներում այժմ ավելանում է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը, ԱՀԿ-ն կանխատեսում է հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում հիվանդության թվի ավելացում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Ցավոք, ինֆեկցիայի տարածումն ուժեղանում է եվրոպական երկրների մեծ մասում, ինչը հանգեցնում է ամենօրյա վարակման ու մահացությունների թվերի աճի։ Մենք կարծում ենք, որ հաջորդ չորս շաբաթվա ընթացքում  այս ցուցանիշների աճի միտում կա։ Բայց դա կարող է փոխվել, եթե պատվաստումներն ավելի արագ արվեն, եթե մարդիկ ավելի շատ օգտագործեն պաշտպանիչ դիմակներ:

Գարնանային ալիքը հաղթահարելու հիմնական ռազմավարությունը պատվաստումների արագացումն է և  պաշտպանիչ դիմակների կրումը։ Նոր ալիքների հաղթահարման և որոշ երկրներում գերբեռնված հիվանդանոցներից խուսափելու համար անհրաժեշտ կլինի ավելի խիստ միջոցներ, ներառյալ՝ սոցիալական հեռավորությունը:
Եվ սա հատկապես կարևոր է, քանի որ եվրոպական երկրների մեծ մասում մենք տեսնում ենք կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տարբերակների տարածումը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Բրիտանիայում, իսկ այժմ դարձել է գերիշխող: Մենք գիտենք, որ այս տարբերակն ավելի արագ է տարածվում»,- հայտարարել է Կլյուգեն:

 

Տաթև Ֆռանգյան