Ռազմական դրությունը չեղարկվեց․ Ազգային ժողովն ընդունեց նախագիծը

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանն ընդունեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը: Այն ընդունվեց ձայների 118 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ ընդդիմադիր խմբակցությունները երրորդ անգամ են ներկայացնում նման առաջարկ:

«Հիմա այլ իրողություններ են Հայաստանում: Ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակում է երկրում ժողովրդավարությունը, որովհետև ՏԻՄ-եր կան, որ այնտեղ ընտրություններ չկան: Անգամ համայնք կա, որտեղ ավագանի չկա: Քանի որ կա պայմանավորվածություն, երկրում լարվածությունը գնալով թուլանում և թուլացել է, մենք հիմա առաջարկում ենք ռազմական դրությունը հանել և լծվել մեր երկրի խնդիրների լուծմանը»,- նշեց Մարուքյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ռազմական դրությունը հանելու մասին օրինագծի վերաբերյալ իր ելույթում անհիմն որակեց պնդումները, թե ռազմական դրությունը երկարաձգելը ներքաղաքական դրդապատճառ ունի:

«Ես հիմնավոր եմ համարում մեր գործընկերների տեսակետը, որ լավագույն լուծումը կլիներ, եթե Կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ և ինքը նախաձեռներ ռազմական դրությունը հանելը: Բոլորս ակնհայտորեն ընդունում ենք, որ հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և առաջիկայում՝ 7 օրից, 5 օրից, այսպես թե այնպես, Կառավարությունն ինքը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը, և ռազմական դրությունը պետք է դուրս գար»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ նախագահն առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել այդ նախագծին: