Լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ խոշտանգումների դեպքերը․ ԵԽ պատգամավորների կոչը՝ Ադրբեջանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն-կոչ են ուղղել Ադրբեջանին` առանց հապաղելու ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:

«Մեզ լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ խոշտանգումների դեպքերը, որոնք փաստված են, մասնավորապես, Human Rights Watch-ի զեկույցի մեջ:

Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքները և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

Միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգումը և խոշտանգումների և այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելքը պետք է երաշխավորվի:

Մենք, միաժամանակ, դատապարտում ենք այն փաստը, որ Ադրբեջանի կառավարությունը ձախողել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը, որը պահանջում էր Ադրբեջանից տրամադրել տեղեկություն կալանավորվածների պահման պայմանների, առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև նրանց վերադարձի միջոցների վերաբերյալ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին առանց հապաղելու ազատ արձակել մնացած բոլոր հայ կալանավորներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի դրույթների»,- ասված է հայտարարության մեջ։