Մուտքն Ուկրաինա միայն բացասական ՊՇՌ թեստով հնարավոր կլինի․ Ինտերֆաքս

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի կառավարությունն այսօր որոշում է կայացրել, ըստ որի՝ երկիր մուտք գործելիս COVID-19-ի բացասական ՊՇՌ թեստ ունենալը պարտադիր պայման կլինի։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Համաձայն նոր որոշման՝ այցելուներից կպահանջվի ներկայացնել պետական սահմանը հատելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ կատարված թեստավորման արդյունքները։

Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովն այսօր Կիևում կայացած ճեպազրույցում նշել է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 22-ից: Պահանջը կկիրառվի ՝ անկախ այն բանից, թե որ երկրից է անձը մուտք գործում և ինչպիսին է այնտեղ կորոնավիրուսային իրավիճակը։

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (սերտիֆիկատ) պետք է լինի լաբորատորիայի պաշտոնաթղթի վրա, ստորագրած և կնքած, ուկրաինացի սահմանապահների համար հասկանալի լեզվով (ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն)։

«Ըստ Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվության, առանց թեստավորման սերտիֆիկատի, օտարերկրացիները չեն կարող մուտք գործել Ուկրաինայի տարածք։ Թեստավորման պահանջը չի տարածվում մինչև 12 տարեկան երեխաների, ինչպես նաև Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների և ընտանիքների անդամների, բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի վրա։ Թեստավորման պահանջը վերաբերում է նաև Ուկրաինա վերադարձող Ուկրաինայի քաղաքացիներին, մի տարբերությամբ, որ թեստը պետք է արված լինի ոչ թե վերջին 72, այլ 48 ժամվա ընթացքում»,- ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Հավելենք՝ վերջին մեկ օրում Ուկրաինայում վարակման նոր դեպքերը գերազանցել են 11 հազարը։ 24 ժամում գրանցվել է մահվան 333 դեպք։

Նելլի Մելքոնյան