Խաչատուրյան քույրերը գործով տուժողներ են ճանաչվել․ ՏԱՍՍ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ նրա սպանության մեջ մեղադրվող երեք դուստրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական գործողությունների փաստի առթիվ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Խաչատուրյան քույրերի փաստաբանները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենց պաշտպանները պաշտոնապես ճանաչվել են գործով տուժողներ:

«Նոր ենք ծանոթացել Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու հետաքննության որոշման հետ: Մեր պաշտպանյալները պաշտոնապես ճանաչվել են տուժողներ»,- ասել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

Նա նշել է, որ բոլոր քույրերն արդեն ծանոթացել են իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը:

Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ Խաչատուրյանների ընտանիքում աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հուլիսին: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել էին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը:

Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել պաշտպանվել: Քույրերը պնդում են նաև, որ տևական ժամանակ հայրը ծաղրուծանակի է ենթարկել իրենց: Քննչական մարմինները պարզել են, որ աղջիկները չեն ստել հոր վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգության: Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն ամբողջությամբ ընդունել են մեղքը:

Այնուամենայնիվ, քույրերին մեղադրանք էր առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Նրանց 8-20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Պաշտպանական կողմն իր հերթին պնդում է, որ տեղի ունեցածն անհրաժեշտ ինքնապաշտպանություն է։

Նելլի Մելքոնյան