Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված հրամանատար եմ, Ռեմբոն Ռուբոյենք են, որ 20-30 մեքենայով ման են գալիս. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ

-Պարո՛ն Միքայելյան, 44-օրյա պատերազմի շուրջ բազմապիսի տեսակետներ են հնչում։ Սակայն պատերազմին դեռ կանդրադառնանք, նախ խոսենք վերջին ներքաղաքական զարգացումների մասին։ Հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչ եք կարծում՝ արդյո՞ք ներքաղաքական լարվածությունը կմեղմացվի այդ ընտրություններով։

-Արտահերթ ընտրությունները կարևոր են, որովհետև ներքաղաքական վիճակը կկարգավորվի։ Անվստահության խնդիր կա այսօր, մարդկանց որոշ մասն աթոռ է ուզում, որոշ մասը չի կողմնորոշվում՝ երկրում ինչ է եղել, կեսին դավաճան են ասում։ Պետք է դրվի ժողովրդի դատին։ Ժողովուրդն ում ձայն կտա, թող ինքն էլ գա, իշխի։ Ես ոչ մի կողմին չեմ ուզում պահեմ կամ քննադատեմ։ Դա ժողովրդից է կախված։ Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ արտահերթ ընտրությունները շատ կարևոր են, հատկապես՝ հիմա։

-Ի՞նչ թիմով է «Իմ քայլը» խմբակցությունը գնալու արտահերթի, նաև՝ վարչապետի ի՞նչ թեկնածուով։

-Դե ընթացքում կերևա, ընտրության հարցով շատ չտարածվենք։ Քննարկում չի եղել, չգիտեմ՝ ինչ կլինի։ Բայց դե բնական է՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի։

-Օրեր առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում Ձեզ էր անդրադարձել, մեջբերեմ․ «Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե արցախյան ազատամարտից կարևոր էր 2018-ի իշխանափոխությունը, Հայրապետյանը նախ հարցրել է՝ ինչո՞ւ են հիշեցնում Միքայելյանին և շարունակել․ «Սասուն Միքայելյանին դարձրել եք Ռեմբո, նա Սասունն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին․․․ հերթական դավաճանն է, էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել։ Ո՞նց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է՝ արցախյան շարժումից ավելի կարևոր էր հեղափոխությունը»»։  

-Թե երեխեքի գլուխ ով է կերել՝ իրենց էլ է առնչվում։ Ես երեխաների կողքին եմ եղել՝ առաջին պատերազմից մինչև հիմա։ Ե՛վ առաջին պատերազմում, և՛ երկրորդում, և՛ երրորդում ծանր վիրավորվել եմ։ Հոգնել եմ արդեն այն բանից, որ ասում են՝ Սասուն Միքայելյանն ասել է, թե սա ավելի կարևոր է։ Ո՛չ, ժողովուրդ․ վրիպակ է եղել, ես ասել եմ՝ հեղափոխությունը ոչ պակաս կարևոր է, քան պատերազմում հաղթանակը։ Երկրի վիճակն այնպիսին էր․ կողոպտել, թալանել էին, էլ բան չէր մնացել, ես դրա համար եմ ասել։ Վերադառնամ Ռուբոյի ասածին․ ես գյուղացի տղա եմ, բոլորն էլ գիտեն։ Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված զինվոր, հրամանատար եմ եղել։ Իրենք են Ռեմբոն, որ 20-30 «ախրաննիկով» ման են գալիս, մարդկանց էին բռնում, ծեծում, հաշմանդամ դարձնում։ Բոլորն էլ գիտեն՝ Ռուբոն ինչ է արել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան