Քոչարյանի հետ համագործակցության մասին խոսելը դեռ շուտ է, մեզ Ծառուկյանը պետք է առաջնորդի. Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ոչ մի խոստում էլ չի եղել, ժողովրդի թիկունքում որևէ գաղտնի բան տեղի չի ունեցել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարանական խմբակցությունները և արտախորհրդարանական մի քանի ուժեր եկել են կոնսենսուսի՝ գնալ արտահերթ ընտրությունների, և հարցին, թե ինչ խոստացավ Նիկոլ Փաշինյանը, որ ԲՀԿ-ն գնաց այդ համաձայնությանը:

«ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ: Դեռ վաղ է, մենք քննարկում չենք արել, բայց կարող ենք ենթադրել, որ, իհարկե, մեր կուսակցության ղեկավարը պետք է առաջնորդի, իսկ թե ով կլինի ցուցակում, դեռ չեմ կարող ասել»,- նշեց պատգամավորը:

«Չորս ամսվա ընթացքում ամենատարբեր ակցիաներ տեղի ունեցան, քաղաքական զինանոցում հայտնի և անհայտ բոլոր միջոցները կիրառվեցին, և հրաժարական չեղավ… Շատ ճիշտ է, որ հիմա 17-ի ձևաչափը գնում է սահմանադրական ճանապարհով, զուգահեռ հանգուցալուծման կետը կա՝ հունիսի 20, և մինչ այդ հրաժարական. մենք գնում ենք հանգուցալուծման, որ նոնսենս չստեղծվի և բախումներ չլինեն»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտ է ներկայացրել մասնակցելու արտահերթ ընտրություններին և հարցին, թե բացառո՞ւմ է ԲՀԿ-Քոչարյան համագործակցությունը ընտրություններին՝ Մելքումյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին խոսելը դեռ շուտ է. ջուրը դեռ չտեսած՝ բոբիկանալ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: