Կենտրոն վարչական շրջանի բնակվարձերը բարձրացել են. ինչո՞վ է պայմանավորված թանկացումը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Կենտրոն վարչական շրջանի բնակիչների համար թանկացել են ոչ միայն պարենային մթերքներն ու դիզելային վառելիքը, այլև բնակվարձերը: Եթե նախկինում, օրինակ 5 հարկանի, առանց վերելակի շենքերի բնակիչները, մեկ քառակուսի մետրի համար վճարում էին 15 դրամ, ապա այժմ նրանք կվճարեն հինգ դրամով ավելի՝ մեկ քառ. մետրի համար 20 դրամ:

Կենտրոնի համայնքապետարանի իրավաբան Սոֆյա Տոնոյանը Factor.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչով է պատճառաբանվել այս թանկացումը. «Հինգ դրամների ավելացմանը զուգահեռ, մենք պետք է ավելացնենք մեր աշխատանքների ծավալը: Նախկինում հավաքագրված գումարները չէին բավարարում, որպեսզի մեզ վրա դրված լիազորությունները պատշաճ իրականացվեին»:

Ինչպես տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի համատիրությունների հետ աշխատանքների բաժնի պետ Հարություն Խաչատրյանից, ներկայումս Երևանում գործում է191 համատիրություն և գանձվող գումարի ավելացումը բոլորի վրա չի ազդել: Խաչատրյանը տեղեկացրեց, որ համատիրությունների կողմից հավաքագրվող գումարները տարբեր վայրերում տարբեր են: Սկսած 10 դրամից մինչև 80-100 դրամ. «Համատիրությունն ինքը հավաքագրում է գումարները և օրենքի համաձայն որոշում կայացնում գումարի չափի վերաբերյալ: Նայած, թե ինչպիսի շենքեր են, ինչպիսի աշխատանքներ պետք է կատարվեն, բարձրահարկների, վերելակներով շենքերի համար ավելի շատ են հավաքագրում և այլն»:

Համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների չափը որոշում են սեփականատերերը, Հարություն Խաչատրյանը նշեց, որ դա նրանց իրավունքների մեջ է մտնում. «Կարող է ցանկացած համատիրություն նորից օրենքով սահմանված ժողով անել և ելնելով շենքի վրա տարվող աշխատանքների ծավալից՝ ավելացնել կամ պակասեցնել հավաքագրվող գումարը»:

Պաշտոնյան հավելեց՝ տարվող աշխատանքներն օրենքով սահմանված պարտադիր նորմերի աշխատանքներ են, որոնց վերաբերյալ տեղեկությունները փակցվում են շենքերին և բնակիչները կարող են ծանոթանալ, թե իրենց վճարած գումարներն ինչի վրա են ծախսվել: Իսկ քաղաքացիների դժգոհությունների հետ կապված էլ համատիրությունների աշխատանքը համակարգող պաշտոնյան, նշեց, որ բնակիչները կարող են ծանոթանալ տարեկան հաշվետվություններին, եթե նկատեն խախտումներ՝ կարող են բողոքարկել իրենց համատիրություններին:

Լիլիթ Շաբոյան