Հայաստանը՝ տնտեսապես չափավոր ազատ երկիր. VOA

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին. տեղեկացնում է amerikayidzayn.com-ը:

Հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգի խոսքով՝ զեկույցում հաշվի են առնվել օրենքի գերակայությունը, կառավարության կողմից իրականացվող տնտեսության կարգավորման աստիճանն ու շուկայի ազատությունը.

«Հայաստանն ունի նույն խնդիրները, որոնք բնորոշ են Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների համար, երբ հարցը վերաբերում է կառուցվածքային բարեփոխումների եւ օրենքի գերակայությանը: Հենց օրենքի գերակայության եւ դատական անկախության անբավարար մակարդակն է այն կարեւոր բաժանարար սահմանը, որը տարբերակում է իրական զարգացած երկրները զարգացողներից»:

Նախկին խորհրդային երկրներից ցուցակի առաջատարներն են մերձբալթյան պետություններն ու Վրաստանը: Դրանց հետեւում են Հայաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը: Վերջինիս հայտնվելը տնտեսապես չափավոր ազատ պետությունների ցուցակում, չնայած երկրում տիրող մարդու իրավունքների լուրջ ճնշումներին, վերլուծաբանը բացատրում է մոտեցման տարբերությամբ. «Տնտեսական ազատությունների» զեկույցում հաշվի չի առնվել քաղաքական ազատությունների աստիճանը:

Հետխորհրդային բոլոր մյուս պետությունների տնտեսությունն անազատ է ճանաչվել: Թորի Ուայթինգի խոսքով, ցուցակում երեւում է ակնհայտ տարբերակումը երեք խմբերի.

«Մենք ունենք երկրներ, որոնք իրոք առաջ են ընթանում՝ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ունենք պետություններ, որոնք փորձում են առավելագույնը ստանալ ազատականացնելով իրենց տնտեսությունները, սակայն, միաժամանակ ունենք երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, որոնք բախում են տեղում՝ չցանկանալով որեւէ կերպ ազատականացնել իրենց շուկաները»:

Վերլուծաբանի խոսքով, երկու տասնամյակից ավելի շարունակվող «Տնտեսական ազատություններ» զեկույցի հրապարակումը պարզ ապացուցում է, որ երկրի տնտեսական ազատությունն ուղղակիորեն կապված է պետության բարգավաճման, ժողովրդի կյանքի որակի եւ առողջության հետ: Ցուցակի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրն ու Նոր Զելանդիան: Առավել անազատ երկրներն են Կուբան, Վենեսուելան եւ Հյուսիսային Կորեան: