Հանրությունը հիասթափված է բոլոր ուժերից, մեր նպատակն է առաջարկներ ներկայացնել նրան. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հիմա քննարկումներ են գնում, կընդգրկվեն նաև խորհրդարանական ընդդիմության մեր գործընկերները, ես չեմ մասնակցել այդ քննարկումներին, մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց չեմ բացառում, որ հընթացս մենք քննարկելու ենք նաև նոր Ընտրական օրենսգիրքը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե որպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու, կո՞ղմ է, որ ռեյտինգային համակարգը հանվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ ռեյտինգային համակարգը ցանկալի է, որ չլինի, բայց ինքը պատրաստ է ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել:

Ի պատասխան հարցի, որ մեկ ամիս առաջ իշխող ուժը հայտարարում էր արտահերթի պահանջ չկա, հիմա ի՞նչ եղավ, որոշվեց արտահերթ ընտրությունների գնալ, Սիմոնյանն ասաց, որ իշխող ուժը միշտ կողմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, սակայն ընդդիմությունը այլ պահանջներ է ներկայացրել։

«Հաշվի առնելով այն իրավիճակը և քաղաքական առումով լարվածությունը և վերջիվերջո ստեղծված իրավիճակից ամբողջ էներգիան, որ կուտակվել է, պետք է գնա և լցվի քվեատուփերի մեջ:

Իսկ ինչ վերաբերում է հանրության պահանջին, իմ  կարծիքով՝ մեծամասնությունը հիասթափված է քաղաքական բոլոր ուժերից: Եվ քաղաքական ուժերի գլխավոր նպատակն այն է, որ հանրությանը առաջարկներ ներկայացնենք, որը կա՛մ կընդունի, կա՛մ չի ընդունի»,- նշեց Սիմոնյանը:

Հարցին, թե երկրի անվտանգությունից ելնելով, որքանո՞վ էր նպատակահարմար այս պահին ընտրություններ անելը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հենց երկրի անվտանգության նկատառումներից ելնելով է պետք այսօր ընտրություններ անցկացնել, որովհետև երկիրը չի կարող անընդհատ ցնցումների մեջ գտնվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: