Գաղտնի բանակցություննե՞ր են եղել. ինչպես որոշվեց արտահերթ ընտրության օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իշխանությունն ու ընդդիմությունը հինգ ամիս շարունակ միմյանց հասցեին մեղադրանքներ, վիրավորանքներ հնչեցնելուց և հանրահավաքներ կազմակերպելուց հետո այսօր վերջապես արտահերթ ընտրությունների անցկացման օր որոշեցին: Դրանք տեղի կունենան հունիսի 20-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին տեղեկացրեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հինգ րոպեանոց հանդիպումից հետո:

Կառավարությունում այսօր ժամը 15:00-ին նախատեսված էր Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, իսկ 15:05-ին արդեն Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ հանդիպման ընթացքում Ծառուկյանի հետ արձանագրել են՝ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին կողմ է նաև «Լուսավոր Հայաստանը»։ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է՝ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և համաձայնության եկել:

ԲՀԿ-ից բացի՝ վարչապետի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող կուսակցություններից նաև Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսկացությունն է հաստատել ընտրություններին մասնակցությունը: Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայրենիքը», ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին և այլ ուժերի ներառող այս շարժումը դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորում, հետո միայն արտահերթ ընտրություններ։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն արտահերթ ընտրություններին չի մասնակցի: Factor TV-ի հետ զրույցում նա նաև ասաց՝ խիստ կասկածներ ունի, որ ընտրությունները կկայանան:

Այս պահից արդեն անորոշ է Հարնենիքի փրկության շարժման ճակատագիրը: Արդյո՞ք այն շարունակելու է պայքարը, քանի որ շարժման մասնակիցներից ԲՀԿ-ն, որն ԱԺ-ում շարժման հենարանն էր, համաձայնել է Փաշինյանի օրոք ընտրությունների գնալ: Վազգեն Մանուկյանն ասաց՝ պետք է շարժման անդամների հետ քննարկումներ անցկացնի:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասում է՝ արտահերթ ընտրությունների հստակ օրը նշելը լիցքաթափում է քաղաքական իրավիճակը, միաժամանակ ընդգծում՝ այս շրջանում հստակ հարցերի պատասխաններ են տրվելու:

Արմեն Բադալյանը նաև ընդգծում է, որ քաղաքական ուժերն ապագայի վերաբերյալ տեսլական պետք է ներկայացնեն, ինչն իշխանությունը չի արել 2018-ի ընտրություններից հետո, իսկ ընդդիմությունը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո: Բադալյանը շեշտում է՝ ընտրությունների օրվա հստակեցման ֆոնին փողոցները փակ պահելն իմաստ չունի:

Իշխանությունն ու ընդդիմությունը ամիսներ շարունակ արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված պայմաններ ու պահանջներ էին առաջ քաշում: Արմեն Բադալյանը չի բացառում, որ այս տարաձայնությունները կարգավորվել են լիդերների միջև տեղի ունեցած գաղտնի բանակցությունների արդյունքում:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ առաջիկայում կբացահայտվի, թե քաղաքական ուժերը Փաշինյանի հետ ինչի շուրջ են համաձայնության եկել: Ըստ Գրիգորյանի՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն է ստեղծվել, բայց եթե փոփոխություններ չլինեն, կրկին նույն ուժերը կանցնեն խորհրդարան:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո 14 օրում 2 անգամ անընդմեջ նոր վարչապետ չընտրվի: Նշենք, սակայն, որ ընտրություններ անցկացնելու համար պետք է վերացնել նաև ռազմական դրությունը, որը Հայաստանում հայտարարվել է անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից՝ Արցախյան պատերազմի մեկնարկին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան