Կարծում եմ՝ այսօր հնարավորություն կլինի Սերժ Սարգսյանին լսելու. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Դատարանի բակում այս հավաքը դիտարկեք նաև այն բողոքի ակցիաների շրջանակներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում խայտառակ կապիտուլյացիայից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով մասնակցում էր Սերժ Սարգսյանի աջակիցների ակցիային: Նրա գնահատմամբ Ս. Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը քաղաքական հետապնդում է:

«Կարծում եմ՝ այսօր հնարավորություն կլինի Սերժ Սարգսյանին լսելու, նա կմոտենա իր աջակիցներին և ուղերձ կհղի»,-ասաց Աշոտյանը:

«Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կուսակցությունն էլ ավելի ակտիվ է լինելու քաղաքական կյանքում։ Հիշեցնեմ, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո ՀՀԿ-ն հենց սկզբից դիրքավորվեց որպես ընդդիմություն։ Ես շատ ուրախ եմ, որ մենք վաղուց միայնակ չենք ընդդիմության խրամատներում, շատ տխուր եմ, որ դրա պատճառը սկզբից Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունն էր, հետո դրա պատճառը նաև Արցախի շուրջ բանակցային գործընթացի խայտառակ, իսկ այսօր կարելի է ասել՝ դիտավորյալ տապալումն էր, հետո պատճառը COVID-ն էր։ Միայն պաշտոնական վիճակագրությամբ COVID-ից նույնքան մարդ ենք կորցրել, որքան Արցախյան վերջին պատերազմում… Վստահ եմ, որ մոտ ապագայում այդ թևավոր դարձած՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» դարձվածքի բացատրությունները դուք առիթ կունենաք լսելու հենց Սերժ Սարգսյանի շուրթերից»։

Անդրադառնալով Վարչական դատարանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցի բավարարմանը՝ Աշոտյանն ասաց. «Կա դատական որոշում, ըստ որի՝ կասեցվում է Օնիկ Գասպարյանի պաշտոնազրկման գործընթացը և զավեշտ է, որ առավոտ կանուխ Կառավարության ինչ-որ «ուսապարկեր կամ ցելոֆանի տոպրակներ» փորձում են մեկնաբանել, թե ինչ է ասել դատարանը, և իրենց էշն են քշում։ Այս երկրում Նիկոլը և իր խուրջիններն այլևս էշ քշելու իրավունք չունեն, որովհետև 3 տարի բոլորին էշի տեղ դրեցին:

Կա հստակ որոշում, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է և վերջ: Ես չգիտեմ՝ ինչ կանի հետո Օնիկ Գասպարյանը, բայց իրենից կան ակնկալիքներ, այնպես չի, որ մենք հանդիսատեսներ ենք։ Նա պետք է վերցնի այն իշխանությունը, որն իրեն վերապահված է իր մանդատով»,- նշեց Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: