Կառավարությունն ընդդեմ ՄԻՊ-ի. գնդակը ԱԺ-ի դաշտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կառավարության և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարաբերությունները, մեղմ ասած, սրվել են։ Գործադիրը դռնփակ նիստում նախատեսել է կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն։ Վերջին շրջանում Թաթոյանը նաև չի մասնակցում կառավարության նիստերին։

Նա պնդում է, որ իրեն այլևս չեն հրավիրում, վարչապետի խոսնակն էլ հակադարձում է՝ տևական ժամանակ Թաթոյանը չի մասնակցել նիստերին, դրանով պայմանավորված՝ նրան այլևս չեն հրավիրում։

Եվ սա դեռ ամենը չէ։ Թաթոյանը օրերս նշել էր, թե կառավարության՝ ՄԻՊ-ի բյուջեն կրճատելու նախագիծը միտված է ՄԻՊ գործունեության անկախության վերացմանը։

Ֆինանսների նախարարությունը ՄԻՊ-ի բյուջեն կրճատելու մասին ընկալումները որակում է թյուրըմբռնում։ Նրանք պարզաբանում են, թե իրենք ոչ թե ՄԻՊ-ի բյուջեն են կրճատում, այլ փոխում են սահմանադրական դրույթը, համաձայն որի՝ ամեն հաջորդ տարի ՄԻՊ բյուջեն չի կարող պակաս լինել, քան նախորդը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է՝ ցանկացած իշխանության ժամանակ էլ նորմալ է, որ ՄԻՊ գրասենյակն անհարմարություններ է պատճառում բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց դա չի կարող օմբուդսմենին հետապնդելու հիմք դառնալ։

Կառավարությունն այս քայլով սահմանափակում է ոչ թե օմբուդսմենի, այլ անպաշտպան անձանց իրավունքները, նշում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ ասում է՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՄԻՊ գրասենյակն ահռելի աշխատանք է կատարել, միևնույն ժամանակ նշում՝ մինչև պատերազմը եղել են դեպքեր, երբ ՄԻՊ-ը պատշաճ արձագանք կատարված դեպքերին չի տվել։ Բայց, ըստ նրա, կառույցի նկատմամբ կառավարության քայլը ճակատագրական սխալ է։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, սակայն, պնդում է՝ ՄԻՊ-ի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա։ Ասում է՝ խոսքն այն մասին է, որ Կառավարությունը հրաժարվում է տարբեր ոլորտների երաշխավորված բյուջեի գաղափարից։

Հավելենք, որ Կառավարությունը ՄԻՊ-ի բյուջեի վերաբերյալ օրինագիծն ուղարկել է ԱԺ։ Արման Թաթոյանը հայտարարել է, որ եթե Ազգային ժողովն ընդունի այն, ապա ինքը կդիմի Սահմանադրական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան