Տեր-Պետրոսյանն իր իշխանությունը պահելու ճանապարհին ծնեց քոչարյաններ, սարգսյաններ․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Մարդ ինչքան լկտի պետք է լինի, որ կեղծած լինելով 95-ի խորհրդարանական և 96-ի նախագահական ընտրությունները…, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինն ունենալով երկրում արձանագրված բացասական իրողությունների առումով, հիմա, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ, ցինիկաբար հանդես գա նման հայտարարությամբ»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսպես է արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որով նա քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը համարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և արտերկրում ապաստան խնդրելը, իսկ երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում անկուսակցական փոխվարչապետի նշանակումը:

Factor.am-ի հետ թեմայի շուրջ զրույցում Աղազարյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետևանքով երկրում առաջացել էին սոցիալական խնդիրներ, տնտեսությունն ավերվել էր, 4,5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը դարձլ էր 2,5 միլիոնանոց:

«Կեղծվել էին 95թ. և 96թ. ընտրությունները, և դրա արդյունքում որոշ ուժերի պահանջով նա լքեց, փախավ պատասխանատվությունից, որովհետև ժողովրդի մեջ հենարան չուներ: Այսօր ժողովրդի մեջ անվերապահ հենարան ունեցող քաղաքական ուժի լիդերին ասում է հրաժարական տա և ապաստան խնդրի դրսո՞ւմ: Այն դեպքում, երբ որ խորհրդարանական ընդդիմության և իշխող քաղաքական ուժի, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում նշույլներ են երևում, որ հնարավոր է գալ կոնսենսուսի և միասնական դուրս գալ այս իրավիճակից, և այդպիսի հեղինակավոր մարդն այդպիսի հայտարարությո՞ւն է անում… Մենք մեզ վստահողներին թողնենք «անտեր» ու փախչե՞նք…»,- նշեց պատգամավորը:

«Հոկտեմբերի 27-ն էլ հետևանքն էր Տեր-Պետրոսյանի ցանած սերմերի: Իր կողմից վարվող քաղաքականության և իշխանությունը ամեն գնով պահելու ճանապարհին նա ծնեց քոչարյաններ, սարգսյաններ և էլի ուրիշ բացասական երևույթներ»,- ընդգծեց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: