Արտահերթ ընտրություն կլինի՞․ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը վճռորոշ է լինելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին քաղաքական ուժերն արտահերթ ընտրությունների գնալու հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս: Իշխանական և ընդդիմադիր ճամբարներից շարունակում են միմյանց մեղադրել ու պայմաններ թելադրեն: Իշխող «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, այսօր հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ չէ արտահերթ ընտրություններին։ Փաշինյանի թիմակիցը պնդում է՝ ԼՀԿ-ն գտնելու է բազմաթիվ պատճառներ՝ արտահերթ ընտրություններից խուսափելու համար։

Բացելով փակագծերը՝ Սիմոնյանն ասաց՝ այդպես է կարծում, որովհետև լավ է ճանաչում Էդմոն Մարուքյանի գործելաոճը․ ներկայացնում է մի տարբերակ, հետո փորձում պայմանների և պատճառների բերումով այդ պայմանավորվածությունից հետ կանգնել: Ալեն Սիմոնյանն ակնարկում է՝ եթե լինեն ընտրություններ, ապա Մարուքյանի գլխավորած ուժը կա՛մ չի հաղթահարի անցողիկ շեմը, կա՛մ ավելի քիչ թվով պատգամավորներով ներկայացված կլինի խորհրդարնում:

«Լուսավոր Հայաստան»-ի օրակարգը չի փոխվել՝ ցանկացած պայմանով մինչև հունիսի 1-ը պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին ի պատասխան՝ հայտարարեց Էդմոն Մարուքյանը և պնդեց, որ ԼՀԿ-ն է Հայաստանում ձևավորել արտահերթ ընտրությունների օրակարգը:

Մարուքյանն էլ իր հերթին է իշխանություններին մեղադրում ընտրություններն արհեստական հետաձգելու համար։ Նշում է՝ իշխանության ներկայացուցիչները զանգերով, հանդիպումներում և անգամ Ֆեյսբուքում պայման են առաջ քաշում՝ Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկեք, որ ընտրությունների գնանք: «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հակված է կարծել, որ իշխանությունները, տեսնելով ընդդիմության պատրաստակամությունը, արհեստական ձախողում են խորհրդարանի լուծարման գործընթացը:

Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված հստակություն չկա, քննարկումներ են տեղի ունենում, հայտարարում է Ալեն Սիմոնյանը՝ չթաքցնելով, որ ՔՊ-ի օրակարգում ընտրություններից առաջ նաև ԸՕ-ի փոփոխությունն է:

Էդմոն Մարուքյանը հայտարարում է՝ մինչև հունիսի 1-ը պատրաստ են ցանկացած ԸՕ-ով ընտրությունների գնալ: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ նշում է, որ ԲՀԿ-ի համար ընդունելի է համապետական ցուցակներով ընտրության գնալը:

Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հստակեցման համար վճռորոշ է լինելու Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը: Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են հապաղում Ծառուկյանն ու Փաշինյանը:

Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չկա: Մեզ հասած տեղեկություններով՝ հնարավոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա վաղը: Փաշինյանի աշխատակազմից նշում են՝ երբ հստակություն լինի, կհայտարարեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան