ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել մի քանի սպա-կենտրոնում. սպանվել է 8 մարդ՝ մեծավմասամբ ասիական ծագման կանայք

Լուրեր

01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
Բոլորը

ԱՄՆ Ատլանտա քաղաքում կրակոցների հետևանքով սպանվել է 8 մարդ,  որոնց թվում՝ ասիական ծագման 6 կին։ Ոստիկանությունից հայտնել են, որ կրակոցներից ժամեր անց հանցագործը ձերբակալվել է Ջորջիա նահանգի հարավում, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ չնայած տեղի իշխանությունները հրաժարվել են ներկայացնել բռնության հնարավոր դրդապատճառները, սակայն Նյու Յորքի ոստիկանության հակաահաբեկչական դեպարտամենտը որպես զգուշավորություն ասիացիներով բնակեցված թաղամասերում հավելյալ պարեկային ծառայություն է սահմանել։

Ջորջիայում արյունահեղությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, երբ չորս մարդ զոհվել է, իսկ մեկը վիրավորվել Չերոկի շրջանում՝ Ատլանտայից մոտ 40 մղոն հյուսիս գտնվող «Young’s Asian Massage» կենտրոնում տեղի ունեցած կրակոցներից հետո։

Ոստիկանությունից հայտնել են, որ այստեղ հնչած կրակոցների հետևանքով զոհվել են ասիական ծագման երկու կին, մեկ սպիտակմորթ կին ու տղամարդ, ևս մեկ վիրավոր կա։

«Ատլանտայում ոստիկանության աշխատակիցները երեկոյան ժամը 6-ին գողության մասին ահազանգ են ստացել՝ ժամանելով դեպքի վայր հանդիսացող Gold Spa գեղեցկության սրահ, գտել են սպանված երեք կանանց», – լրագրողներին հայտնել է Ատլանտայի ոստիկանության պետ Ռոդնի Բրայանտը:

Տաթև Ֆռանգյան